Մագուրա
Մագուրա (բուլղար․՝ Магура), Բուլղարիայի Ռաբիշա գյուղի մոտ գտնվող բրոնզեդարյան նկարազարդումներով քարանձավ[1]։ 1942 թվականից մինչև 1972 թվականի հոկտեմբերի 24-ը մոտակա գյուղի անունով կոչվել է Ռաբիշայի քարանձավ (բուլղար․՝ Рабишка пещера)։ Խորությունը 2500 մետր է, ջերմաստիճանը՝ 12 °C։
Մագուրա | |
---|---|
![]() | |
Տեսակ | քարանձավ, տեսարժան վայր, rock art?, առաջնակենցաղ արվեստի պատկերներով անձավ և էքսկուրսիոն անձավ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Rabisha? |
Մասն է | Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ |
ԲԾՄ | 371 մետր |
Երկարություն | 2500 մետր |
Խորություն | 56 մետր |
Հայտնաբերման տարի | 1960 |
![]() | |
![]() | |
ՊատմությունԽմբագրել
Քարանձավը հայտնի է եղել և ուսումնասիրվել դեռևս Հին Հռոմի ժամանակ և միջնադարում։ Այժմ քարանձավում գինի է պահվում։ Ամենամեծ՝ Հաղթական դահլիճում (բարձրությունը 30մ, լայնությունը՝ 58 մ, երկարությունը 130 մ) դասական երաժշտության համերգներ են կազմակերպվում։ Զբոսաշրջիկների համար ճեմուղիներ են սարքվել և լուսավորություն է անցկացվել։
1984 թվականին քարանձավը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակ[2]։
ՆկարագրությունԽմբագրել
Ընդհանուր երկարությունը մոտավորապես 2,5 կմ է[3]։ Քարանձավը բաղկացած է երկար և խորը միջանցքներից։ Լրիվ պտույտ կատարելու համար պահանջվում է հինգ ժամ։ Մագուրան հայտնի է իր ստալակտիտներով և ստալագմիտներով։ Ամենամեծ ստալակտոնը ունի 20 մ բարձրություն և հիմքում 4 մետր տրամագիծ։ Հետազոտությունների ընթացքում գտնված ամենամեծ ստալագմիտը ունի 11 մետր բարձրություն և հիմքում 6 մետր տրամագիծ։ Դա Բուլղարիայում ամենամեծն է։ Քարանձավում կլոր տարին 12 °C աստիճան է։
ԺայռապատկերներԽմբագրել
Քարանձավը հայտնի է իր ժայռապատկերներով, որոնց թիվը հասնում է 700-ի։ Դրանք Եվրոպայում նախամարդու արվեստի ամենահին օրինակներից են[1][4]։ Պատկերված են կանայք, որսորդներ, կենդանիներ, բույսեր, արևը և աստղեր[5]։ Բուլղարացի հետազոտողները գտնում են, որ այստեղ պատկերված է Եվրոպայում ամենահին արևային օրացույցը՝ 366 օրով[6][7]։ Ըստ գիտնականների մադիկ այստեղ ապրել են դեռևս վաղ Հին քարե դարում (մեր թվարկությունից 100 000 - 40 000 տարի առաջ)։
- Մագուրա քարանձավի տեսարաններ
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Bulgarian rock art: the Magura Cave paintings»։ TRACCE Online Rock Art Bulletin։ նոյեմբերի 19, 2014։ Վերցված է 21 Nov 2014
- ↑ «"The Magoura Cave with drawings from the bronze age". UNESCO World Heritage Centre. Retrieved 16 May 2013.»։ Վերցված է 28 Մարտ 2017 (անգլ.)
- ↑ Kassabova Kapka (2008)։ Bulgaria։ New Holland։ էջ 115։ ISBN 978-1-84537-564-5
- ↑ Stoev, Alexey; Maglova, Penka (2014), «Astronomy in the Bulgarian Neolithic», in Ruggles, Clive L. N., The Handbook of Archaeoastronomy and Ethnoastronomy, New York: Springer, pp. 1377–1384, ISBN 978-1-4614-6140-1
- ↑ Arcà Andrea (նոյեմբերի 19, 2014)։ «Bulgarian rock art: the Magura Cave paintings»։ TRACCE Online Rock Art Bulletin։ Վերցված է 21 Nov 2014
- ↑ «An excerpt of my Magura cave paintings study - The origin of the force»։ kikowsky_eng։ նոյեմբերի 1, 2011։ Վերցված է սեպտեմբերի 16, 2016
- ↑ Магура сохранить старый солнечному календарю в Европе(չաշխատող հղում) (ռուս.)
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մագուրա կատեգորիայում։ |