Մագեյրոկոֆոբիա (արտասանությունը՝ /ˌmærɪkəfbiə/)[1], վախ ուտելիք պատրաստելուց։ Այն կարող է ունենալ արտահայտման տարբեր ձևեր, թեև բուժման առումով այն բարդ չի համարվում, եթե մարդը խիստ վախեցած կամ ազդված չէ[2]։ Ամենից հաճախ այն սովորական սոցիալական անհանգստության խանգարում է, որն առաջանում է խոհարարական անհաջողությունների նկատմամբ բացասական արձագանքի, ուտելիք պատրաստելու հետևանքով հետտրավմատիկ սթրեսի դրվագների[2] կամ ֆոբիա ունեցող մարդկանց համար ուրիշերի կողմից ուտելիքի պատրաստման վախի հետևանքով, որը խոչընդոտում է նրանց միայն նախապես պատրաստված ուտելիքներ և նախուտեստներ ուտելուց, կամ ստիպում է նրանց ուտել այնպիսի մթերքներ, որոնք կարող են հանգեցնել անառողջ սննդակարգի՝ կապված հիպերտոնիայի, ճարպակալման և շաքարային դիաբետի հետ։

Տեսակներ խմբագրել

Այս ֆոբիան կարող է արտահայտվել մի քանի ձևերով։

Վախ հիվանդություն տարածելուց խմբագրել

Այս ֆոբիայի որոշ աստիճանի ամենատարածված պատճառը սննդային թունավորումների տարածման վախն է կամ թերի եփված մթերքների, ոչ պատշաճ պատրաստված կամ մաքրված մթերքների միջոցով կամ սննդամթերքի ճիշտ պատրաստման և պահպանման հիմնական կանոնները չըմբռնելու մտահոգությունը[3]։

Վախ ուտելիք պատրաստելու գործընթացից խմբագրել

Այս ֆոբիան կրող շատ մարդիկ վախենում են ուտելիքի պատրաստման գործընթացից․ իրենք իրենց կտրելուց, այրելուց կամ նույնիսկ ճաշատեսակը հաջողությամբ պատրաստելու համար անհրաժեշտ քայլերի կատարման հետ կապված խնդիրներ ունենալուց[3]։ Ոմանք դա համարում են ծանր աշխատանք[4]։

Վախ բաղադրատոմսերից խմբագրել

Վախի մեկ այլ դրսևորումն անհանգստության զգացումն է այնպիսի բաղադրատոմսեր կարդալիս, որոնք ընդհանուր առմամբ բարդ կարող են թվալ կամ որոնցից խոհարարը խուսափում է, քանի որ հնարավոր է դրանց հետևելիս կերակուրը սխալ պատրաստվի՝ բաղադրատոմսում կարևոր քայլ բաց թողնելու, պատրաստման գործընթացը քայլ առ քայլ չներկայացվելու հետևանքով[3]։ Կա նաև այլ մտավախություն բաղադրատոմղերի հսկայական ծավալի հետ կապված, որը ֆոբիա ունեցող մարդուն կարող է հանգեցնել որոշում կայացնելու անկարողությանը[4]։

Վախ սննդի իմացությունից խմբագրել

Երբ մենք ուտելիք ենք պատրաստում մեր կամ ուրիշների համար, ավելի շատ ենք տեղեկանում բաղադրամասերի և դրանով իսկ այդ մթերքների առողջության հետ կապված օգուտների և/կամ ռիսկերի և դրանց սպառման մասին։ Այս ֆոբիան ունեցող անձինք կարող են տարված լինել այս խնդիրներով, ինչը ազդում է նրանց՝ ուտելիք պատրաստելու կամ ուրիշների պատրաստած կերակուրը գնահատելու ունակության վրա[4]։

Վախ սնունդ ընդունելուց խմբագրել

Սնման խանգարումներ ունեցող անձինք կարող են վախենալ ուտելիք պատրաստելուց, քանի որ դա կարող է հանգեցնել ինքնատիրապետման կորստի, անբավարարության կամ անհանգստության կամ մեղքի զգացման՝ կապված իրենց խանգարման պատճառների հետ[4]։

Ախտանշաներ խմբագրել

Ֆոբիայի ախտանշանները կարող են ներառել զառանցանք, շնչառության դժվարություն, մարմնի որոշ մասի քորոց կամ թմրություն, ուշագնացություն, թուլություն, գլխապտույտ, վերահսկողության կորստի զգացում, ավելորդ քրտնարտադրություն, դող, կրծքավանդակի ցավ, նյարդայնություն կամ անընդհատ վախի զգացում կերակուր պատրաստելուց, համառություն, ուտելիք պատրաստելու բացահայտ հրաժարում[2]։

Պատճառներ խմբագրել

Մագեյրոկոֆոբիան կարող է կապված լինել անձնային այլ գծերով, սոցիալական անհանգստություններով կամ խանգարումներով։ Կարող է նաև պայմանավորված լինել ընտանիքի այլ անդամներից մեծ ակնկալիքներով, խոհարարական դասընթացի հաջող իրականացման դժվարություններով։ Այն կարող է նաև հանգեցնել այլ ֆոբիաների և սոցիալական խանգարումների[3]։

Բուժում խմբագրել

Կրթությունը ամենատարածված բուժումն է, թեև հոգեթերապիան, ներառյալ կոգնիտիվ-վարքային թերապիան, ցուցված է, երբ վախն այնքան ուժեղ է դառնում, որ ֆոբիայով ունեցող անհատի մոտ դիսֆունկցիայի պատճառ է դառնում[3]։

Ստուգաբանություն խմբագրել

Մագեյրոկոֆոբիան առաջացել է դասական հունարեն mágeiros (μάγειρος) գոյականից, որը նշանակում է խոհարար կամ մսագործ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Worldwidewords.org - Magiric
  2. 2,0 2,1 2,2 mostcommonphobias.com http://mostcommonphobias.com/mageirocophobia-fear-phobia-cooking/. Վերցված է 2022 թ․ հուլիսի 25-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 VeryWell.com - Mageirocophobia
  4. 4,0 4,1 4,2 4,3 Psychology Today -Overcoming Mageirocophobia—the Fear of Cooking by Susan Albers Psy.D, 09.09.2010.