Մագելանի Փոքր Ամպ (ՄՓԱ, SMC) գաճաճ գալակտիկա, Ծիր Կաթինի արբանյակը: Հանդիսանում է անկանոն գալակտիկա, աստղագետները ենթադրում են, որ առաջ այն եղել է ձողիկով պարուրաձև գալակտիկա, սակայն Ծիր Կաթինի ազդեցության տակ ցրվել է և կորցրել ձևը[4]: Գտնվում է մոտ 60 կիլոպարսեկ հեռավորության վրա Տուկան համաստեղությունում և ունի 3° չափերով թույլ լուսարձակող ամպի տեսք: Պարունակում է 1,5 միլիարդ աստղեր: Մագելանի Փոքր Ամպը և Մագելանի Մեծ Ամպը շրջապատված են չեզոք ջրածնից կազմված ընդհանուր թաղանթով, որը անվանում են Մագելանի համակարգ:

Մագելանի Փոքր Ամպ
(NGC 292, ESO 29-21, A 0051-73, IRAS00510-7306, ММО, SMC, PGC 3085)

Small Magellanic Cloud
VISTA’s view of the Small Magellanic Cloud.jpg
Մագելանի Փոքր Ամպը և Տուկանի 47 գնդային աստղակույտը
Դիտարկումների տվյալներ
էպոխա J2000.0
Տեսակirregular galaxy? և թզուկ գալակտիկա
Մասն էՄագելանի Ամպեր, Տեղական խումբ[1] և [TSK2008] 223?[1]
ՀամաստեղությունՏուկան
Ուղղակի ծագում00h 52m 38,0s
Շեղում−72° 48′ 00″
Կարմիր շեղում0,000527 ± 0,000013[2]
Հեռավորություն197 ± 9 тысяч լուսատարի (61 ± 3 тысяч պարսեկ)[3]
Տիպային դասակարգումSB(s)m pec
Տեսանելի չափեր2,8
Տեսանելի մեծություն5° × 3°
Բացարձակ մեծություն−16,2
Շառավիղ7000 լուսային տարի
Հետազոտության պատմություն
ՀայտնաբերողՖեռնան Մագելան
Հայտնաբերման թվական1521
Անվանված էՖեռնան Մագելան
Նշանակումներ
NGC 292, PGC 3085, ESO 29-21, LEDA 3085, Anon 0051-73, XSS J00595-7303, PBC J0102.7-7241, 2FGL J0059.0-7242e և 3FGL J0059.0-7242e

Մագելանի Փոքր Ամպը անվանվել է ի պատիվ պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանի, որը դիտել է այս գալակտիկան 1519 թվականին շուրջերկյա ճանապարհորդության ժամանակ: Ռուսաստանի, ինչպես նաև համարյա ամբողջ Հյուսիսային կիսագնդի տարածքում Մագելանի Փոքր Ամպը չի երևում:

Համաձայն 2014 թվականի սեպտեմբերին հրատարակվաղ տվյալերի՝ ըստ մոդելներից մեկի, Ծիր Կաթինը 4 միլիարդ տարի հետո կկլանի Մագելանի Մեծ և Փոքր Ամպերը, իսկ 5 միլիարդ տարի հետո ինքը կկլանվի Անդրոմեդայի միգամածության կողմից[5]:

Մագելանի Փոքր Ամպում է գտնվում փախչող գերարագ աստղը, որը պատկանում է J01020100-7122208 դեղին գերհսկաների դասին[6][7]:

Գեղարվեստական գրականությունԽմբագրել

Էդմոնդ Համիլտոնի «Աստղային թագավորները» (1949) և «Վերադարձ աստղերին» (1970) վեպերում հիշատակվում է Հ’հառներ գերտելեպատների շատ ագրեսիվ ռասան, Մագելանի Փոքր Ամպի (բնիկների լեզվով՝ Ամամբարանի) բնակիչները, որոնք երկու անգամ փորձ են կատարել գրավել մեր Գալակտիկան, սակայն կանգնեցվել են Երկրի բնակչության կողմից: Վերջիններս կիրառել են գերզենք, որը ի վիճակի է ոչնչացնել նույնիսկ տարածությունը: Սերգեյ Սուխինովի «Աստղային գայլը» վեպերի շարքում (1998-2006), որը գրվել է Համիլտոնի ստեղծագործությունների մոտիվներով, նկարագրված է մեր Գալակտիկայի բնակիչների և Հ’հառների (Երրորդ ուժի) հակամարտության պատմության շարունակությունը, չնայած Համիլտոնի մոտ «Աստղային թագավորները» և «Աստղային գայլը» շարքը ոչ մի կապ չունեն:

Կուրտ Վոնեգութի բոլոր ֆանտաստիկ վեպերում, նույնիսկ եթե գործողությունները տեղի են ունենում Երկրի վրա և կապ չունեն տիեզերքի հետ, անպայման հիշատկվում է Տրալֆամադոր մոլորակը, որը գտնվում է Մագելանի Փոքր Ամպում: Այն միտքը, որ Երկրի վրա տեղի ունեցող բոլոր իրադարձությունները այսպես թե այնպես կախված են Տրալֆամադորի բնակիչների կամքից, կարմիր գծով անցնում է Վոնեգութի ամբողջ ֆանտաստիկայի միջով: Ստանիսլավ Լեմը իր «Մագելանի Ամպը» վեպում հիշատակում է այս գալակտիկան:

ԾանոթագրություններԽմբագրել