Մագելանի ԱմպերԾիր Կաթինի երկու արբանյակ-գալակտիկաներ․ Մագելանի Մեծ Ամպ և Մագելանի Փոքր Ամպ։ Մեծը գտնվում է Ծիր Կաթինից 163 հազար Լուսային տարի հեռավորության վրա, Փոքրը՝ 206 հազար լուսատարի հեռավորության վրա։ Սկզբում Ամպերը համարվում էին անկանոն գալակտիկաներ, սակայն հետագայում դրանց մոտ հայտնաբերվել է պարուրաձև կառուցվածքի և ձողիկով պարուրաձև գալակտիկայի նմանություն, և այժմ դրանք դասակարգվում են որպես Մագելանի Պարուրաձև գալակտիկաներ։ Դրանք համեմատաբար մոտ են իրար և կազմում են կրկնակի համակարգ։ Դրանք գտնվում են Երկնային հարավային բևեռին մոտ, այդ պատճառով մեծամասամբ տեսանելի են Հարավային կիսագնդում։ Երկու Ամպն էլ գտնվում են ընդհանուր ջրածնային թաղանթում[3]։

Մագելանի Ամպեր

Magellanic Clouds ― Irregular Dwarf Galaxies.jpg
Դիտարկումների տվյալներ
Տեսակթզուկ գալակտիկա և գալակտիկաների խումբ[1]
Մասն էԾիր Կաթին գալակտիկայի ենթախումբ և Տեղական խումբ
ՀամաստեղությունՀարավային Հիդրա[2]
Անվանված էՖեռնան Մագելան
Մագելանի Ամպեր

Մագելանի Ամպերը գտնվում են գալակտիկական հասարակածից հեռու, այդ պատճառով դրանց լույսը քիչ է կլանվում Ծիր Կաթինի կողմից։ Մագելանի Ամպերը պարունակում են բավականին օբյեկտներ, իսկ Մագելանի Մեծ Ամպը նաև տեղակայված է պատկերային հարթությունում, ուստի կարելի է համարել, որ դրանցում պարունակվող օբյեկտները դիտորդից մոտավոր նույն հեռավորության վրա են գտնվում։ Դա կարևոր է աստղերի և աստղակույտերի ուսումնասիրությունների համար․ օրինակ՝ ցեֆեիդների մոտ լուսատվություն-պարբերություն կախվածությունը առաջին անգամ հայտնագործվել է Մագելանի Ամպերում դրանց դիտումների արդյունքում[4][5][6]։

Մագելանի Ամպերը մի շարք առանձնահատկություններ ունեն, որոնցով տարբերվում են Ծիր Կաթինից։ Օրինակ՝ այնտեղ հայտնաբերվել են 107—108 տարեկան աստղակույտեր, այն դեպքում, որ Ծիր Կաթինի աստղակույտերը սովորաբար 109 տարուց մեծ են։ Նաև, ըստ երևույթին, Մագելանի Ամպերը ավելի քիչ ծանր մետաղներ են պարունակում․ դա, մասնավորապես, արտահայտվում է Ամպերի և Ծիր Կաթինի միջև միջաստղային կլանման տարբերությամբ[5][7]։

ՊատմությունԽմբագրել

Մագելանի Ամպերը հին ժամանակներից ծանոթ էին Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի բնակիչներին (Չիլիի տարածքում հայտնաբերվել են Ամպերի առաջին քարանձավային պատկերը), իսկ Հարավարևմտյան Ասիայում դրանք հայտնաբերել են մեր թվարկության առաջին հազարամյակում։ Իբն Կուտայբան նկարագրում էր դրանք IX դարում[8], իսկ Աբդուրահման Աս Սուֆին ՝ X դարում [9]։

Եվրոպայում, նրա աշխարհագրական դիրքից ելնելով, Մագելանի Ամպերը հայտնագործվել են ավելի ուշ։ Դրանք ծանոթ էին հարավային կիսագնդի ծովագնացներին, և XV դարում դրանք կոչում էին «Կապսկյան Ամպեր»։ Ֆեռնան Մագելանը օգտագործել է դրանք 1519-1521 թվականներին կատարած շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակ նավարկության համար՝ որպես Բևեռային աստղի այլընտրանք։ Երբ Մագելանի մահից հետո նրա նավը վերադարձավ Եվրոպա, Անտոնիո Պիգաֆետան (Մագելանի ուղեկիցը և ճանապարհորդության պաշտոնական տարեգիրը), նրա անունը անմահեցնելու նպատակով, առաջարկեց Կապսկյան Ամպերը անվանել Մագելանի Ամպեր[10]։

ԷվոլյուցիաԽմբագրել

Մագելանի Մեծ Ամպում գտնվող որոշ աստղեր սկզբում գտնվել ոն Փոքր Ամպում, սակայն գրավիտացիոն ուժերի կողմից գրավվել են։ Մոդելներից մեկին համաձայն, 4 մլրդ տարի հետո Ծիր Կաթինը «կկլանի» Մագելանի Ամպերը, իսկ 5 մլրդ տարի հետո նրան կկլանի Անդրոմեդայի միգամածությունը[11]։

Համաձայն վերջին հետազոտությունների՝ Ծիր Կաթինի զանգվածը համեմատելի է Անդրոմեդայի միգամածոիթյան զանգվածի հետ (1,5×1012 M -ը 0,8±0,1×1012 M դիմաց) [12], հետևաբար, ավելի հավանական է բախումը, ոչ թե կլանումը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. SIMBAD Astronomical Database
  2. VizieR
  3. Ефремов Ю. Н.։ «Магеллановы Облака»։ Астронет 
  4. Засов А. В.։ «Магеллановы Облака»։ Астронет 
  5. 5,0 5,1 Магеллановы Облака / Ю. Н. Ефремов // Физика космоса: Маленькая энциклопедия / Редкол.: Р. А. Сюняев (Гл. ред.) и др. — 2-е изд. — М. : Советская энциклопедия, 1986. — С. 357—360. — 70 000 экз.
  6. Leavitt, Henrietta S. (1908)։ «1777 variables in the Magellanic Clouds»։ Annals of Harvard College Observatory 60: 87։ Bibcode:1908AnHar..60...87L 
  7. Karl D. Gordon A Quantitative Comparison of the Small Magellanic Cloud, Large Magellanic Cloud, and Milky Way Ultraviolet to Near-Infrared Extinction Curves(անգլ.) // The Astrophysical Journal : journal. — IOP Publishing, 2003. — Т. 594. — № 1. — С. 279—293. — doi:10.1086/376774 — Bibcode2003ApJ...594..279G — astro-ph/0305257
  8. «Al-Anwaa, Ibn Qutaybah»։ Վերցված է 4 Sep 2017 
  9. «Observatoire de Paris (Abd-al-Rahman Al Sufi)»։ Վերցված է հուլիսի 22, 2011 
  10. П. Ходж Галактики / Под ред. Ю. Н. Ефремова. — М: Наука, 1992. — 192 с.
  11. Lenta.ru: Наука и техника: Космос: Астрофизики вновь предрекли смерть Млечному Пути
  12. Масса нашей Галактики составляет 1,5 триллиона масс Солнца, выяснили ученые

Արտաքին հղումներԽմբագրել