Մագդալինա Շահինյան

հայ նկարչուհի, երաժշտագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մագդալինա Սերգեյի Շահինյան (հունվարի 1, 1892(1892-01-01)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - 1961[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ նկարչուհի, երաժշտագետ։ Անվանի գրող Մարիետա Շահինյանի քույրը։

Մագդալինա Շահինյան
Ծնվել էհունվարի 1, 1892(1892-01-01)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1961[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՌուսաստանի գեղարվեստի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, երաժշտագետ և մանկավարժ

Կենսագրություն խմբագրել

Մագդալինա Շահինյանը ծնվել է 1890 թվականին Մոսկվայում։ 1911 թվականին հաջողությամբ ավարտելով կանանց բարձրագույն դասընթացը՝ տեղափոխվել է Դոնի Նախիջևան, որտեղ բնատուր տաղանդը (նկարչություն, քանդակ, երաժշտություն) որոշել է նրա հետագա ճակատագիրը[2]։

Հոկտեմբերյան դեպքերից հետո Մագդալինա Շահինյանն աշխատել է որպես հանրային կրթության վարչության կերպարվեստի բաժնի աշխատակից և շատ ժամանակ է հատկացրել քանդակագործական դիմանկարի և ժանրային կոմպոզիցիայի ոլորտում ինքնուրույն ստեղծագործությանը[2]։

Շահինյանը 1922-1926 թվականներին սովորել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայում՝ խորհրդային անվանի քանդակագործ Ալեքսանդր Մատվեևի ստեղծագործական արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանքը՝ «Դեկորատիվ խումբ»[2]։

Ուսումն ավարտելուց հետո զբաղվել է մանկավարժությամբ և միաժամանակ ստեղծագործել։ Դոնի Ռոստովում հիմնադրել է Միխայիլ Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցը, որի տնօրենն է եղել և դասավանդել է[3]։ Դպրոցը գործել է Իսկիդարովի տանը[2]։ Այդ դպրոցում են ուսանել բազմաթիվ նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ։ Նրանցից ամենաանվանին Մարկ Գրիգորյանն է[3]։

Մագդալինա Շահինյանը կատարելագործվել է Լենինգրադի գեղարվեստների ակադեմիայում, որն ավարտել է 1926 թվականին։ 1927 թվականին Շահինյանը եկել է Խորհրդային Հայաստան, որտեղ երկու տարի դասվանդել է Երևանի դպրոցներից մեկում։ Այնուհետև վերադարձել է Մոսկվա, որտեղ ապրել է մինչև մահը[3]։

Ստեղծագործություններ խմբագրել

Նկարների, քանդակների, երաժշտական երկերի հեղինակ է։ Աշխատանքներից լավագույնները «Սերմնացանը» քանդակն է, քրոջ՝ Մարիետա Շահինյանի դիմանկարը, «Երևան», «Երեխաներ» նկարաշարքը[3]։

1962 թվականին Պրահայում հրատարակվել են դաշնամուրի համար գրված նրա երեք պիեսները[3]։

Մագդալինա Շահինյանը եղել է նաև գրքերի ձևավորող։ Նրա պատրաստած տիկնիկներն օգտագործվել են Մոսկվայի թատրոններում[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Шагинян Магдалина Сергеевна
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Шагинян Магдалина Сергеевна». hayazg.info.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ստեփանյան, Գառնիկ (1990). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Գ, գիրք 1, Մել-Ռ. Երևան: Սովետական գրող. էջ 157. ISBN 5-550-00265-5.

Գրականություն խմբագրել

  • Рязанов В.В. От первого приюта до наших дней. Из истории изобразительного искусства Нахичевани-на-Дону. – Ростов-на-Дону: Изд-во ООО «Ковчег», 2011, С.47, ISBN 978-5-91011-071-1