Մագդալենա Դավալոս ի Մալդոնադո

Մագդալենա Դավալոս ի Մալդոնադո (իսպ.՝ Magdalena Dávalos Maldonado, 1725, Chambo Canton, Չիմբորասո (պրովինցիա), Էկվադոր - հունվարի 8, 1806(1806-01-08), Guano Canton, Չիմբորասո (պրովինցիա), Էկվադոր), հարավամերիկացի գիտնական, գրական և հասարակական գործիչ։

Մագդալենա Դավալոս ի Մալդոնադո
Ծնվել է1725
ԾննդավայրChambo Canton, Չիմբորասո (պրովինցիա), Էկվադոր
Մահացել էհունվարի 8, 1806(1806-01-08)
Մահվան վայրGuano Canton, Չիմբորասո (պրովինցիա), Էկվադոր
ՔաղաքացիությունԷկվադոր
Մասնագիտությունscholar և արվեստագետ
ԵրեխաներJosé Antonio de Lizarzaburu?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է խոշոր հողատիրոջ ընտանիքում։ Էկվադորցի գիտնական, քաղաքական գործիչ, ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, տեղագրագետ և աշխարհագրագետ Պեդրո Վիսենտե Մալդոնադոյի զարմուհին է։ Ընտանիքում սեր է արմատավորվել արվեստի, գրականության և գիտության նկատմամբ, ունեցել են մեծ գրադարան։ Մագդալենան առանձնացել է լեզուների, հատկապես ֆրանսերենի, ինչպես նաև նկարչության, երաժշտության և գրականության նկատմամ իր ընդունակություններով[1]։

Ինչպես ընդունված է եղել այդ ժամանակաշրջանում, 1738 թվականին, 13 տարեկանում, նա ամուսնացել է դոն Խուան Մանուել դե Լիզարզաբուրուի հետ, ով 15 տարեկան է եղել՝ բասկերի ընտանիքի ժառանգներից։ Նրանք որդի են ունեցել։ 1757 թվականին Մագդալենան այրիացել է։ Նա եղել է գրական սալոնի սեփականատեր։

Ժամանակակից Էկվադորում Մագդալենան հայտնի է իր կրթությամբ, ակադեմիական գիտելիքներով և գրական տաղանդով։ Նա Էկվադորում հայտնի Escuela de la Concordia (Համերաշխության դպրոց, որը հայտնի է որպես Կիտո երկրի բարեկամների հայրենասիրական ընկերություն) գրական ընկերության միակ կին անդամն է եղել։

Թաղված է Ռիոբամբայում՝ Սան Ֆրանցիսկո եկեղեցու մոտ, որը կառուցվել է նրա որդու՝ Խոսե Անտոնիոյի օժանդակությամբ։ Մագդալենա Դավալոս ի Մալդոնադոյի հիշատակին անվանակոչվել է փողոց Ռիոբամբայում և քաղաքի դպրոցներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել