ՄԳԱԹ-ի դերասանների տուն Գլինիշչևսկի նրբանցքում

ՄԳԱԹ-ի դերասանների տուն Գլինիշչևսկի նրբանցքում (ռուս.՝ Дом актёров МХАТ в Глинищевском переулке), շենք և տեսարժան վայր Մոսկվայում[1][2], Գլինիշչևսկի նրբանցք, տուն 5/7 հասցեով։ Կառուցվել է 1938 թվականին` Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԳԱԹ, այժմ` Մոսկվայի գեղարվեստական թատրոն) դերասանների համար։

Museum Silhouette.svg
ՄԳԱԹ-ի դերասանների տուն Գլինիշչևսկի նրբանցքում
Glinishevsky5-7(МАТ House-2).jpg
Տեսակբնակելի շենք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Հիմնադրված է1938
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

ՊատմությունԽմբագրել

1725 թվականին ՄԳԱԹ-ի դերասանների ապագա տան տեղում կառուցվել է Մոսկվայի մետրոպոլիտ Ալեքսիի տաճարը։ 1899 թվականին եկեղեցին վերականգնվել է։ Խորհրդային տարիներին սկսվել են եկեղեցու հետապնդումները, և այս տաճարը բացառություն չի եղել։ 1922 թվականին այն թալանվել է, 1931 թվականին փակվել է, 1934 թվականին` քանդվել[1]։

Տաճարը ոչնչացնելուց մեկ տարի հետո` 1935 թվականին, Գլինիշչևսկի նրբանցքում սկսվեց և 1938 թվականին ավարտվեց ՄԳԱԹ-ի դերասանների տան շինարարությունը։ Շենքի կառուցման նպատակն է եղել նրա բնակեցումը Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնի և Ստանիսլավսկու անվան թատրոնի ընկերակցության կոոպերատիվով[1]։

ՃարտարապետությունԽմբագրել

Շենքի ճարտարապետներն են Վ. Ն. Վլադիմիրովը և Գ. Ի. Լուցկին։ Քանդակագործ Գ. Մոտիլովը ստեղծել է երկու խորաքանդակ` «Արվեստների կառնավալ» և «Ֆիզկուլտուրնիկների շքերթ»[1]։

Շենքը համատեղում է կոնստրուկտիվիզմի և ստալինյան ամպիրի ոճերը[1]։

Շենքն ունի 8 հարկ[1]։

7-րդ հարկում պատշգամբները միացված են[1]։

Մուտքերը զարդարված են սև մարմարով[1]։

Հայտնի մարդիկԽմբագրել

Այստեղ ապրել են բազմաթիվ հայտնի մարդիկ. Օլգա Կնիպպեր-Չեխովան, Վերա Մարեցկայան, Իվան Մոսկվինը, Օսիպ Աբդուլովը, Ալեքսանդր Կայդանովսկին, Սերգեյ Օբրազցովը, Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն։ Դրա մասին վկայում են շենքի պատին փակցված հուշատախտակները[1]։ 2001 թվականին տանը բացվել է Սերգեյ Օբրազցովի թանգարան-բնակարանը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Дом актеров МХАТ»։ Վերցված է 2015-04-10 
  2. «Дом, в котором жил Немирович-Данченко Владимир Иванович в 1938-1943 гг.» (ռուսերեն)։ Վերցված է 2015-04-10 
  3. «Кому дом, а кому музей»։ Итоги։ 2010-09-10։ Վերցված է 2018-05-03