Ճպուռ տափակաոտ
Ճպուռ տափակաոտ
Ճպուռ տափակաոտ
Ճպուռ տափակաոտ (արու)
Ճպուռ տափակաոտ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Պլատիքնեմիդներ (Platycnemididae)
Ցեղ Platycnemis
Տեսակ Ճպուռ տափակաոտ (P. pennipes)
Միջազգային անվանում
Platycnemis pennipes
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ճպուռ տափակաոտ (լատին․՝ Platycnemis pennipes), պլատիքնեմիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետուտյան Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

35-37 մմ երկարությամբ մանրաչափի գեղակազմ ճպուռ է։ Արուն բաց երկնագույն է, էգը` կրեմագույն կամ կանաչավուն շողշողյունով դեղին։ Փորիկի 1–6–րդ հատվածների հետին եզրին կան փոքր սև բծեր, 7–9–րդ հատվածները վերևից սև են` նեղ, երկնագույն միջին զոլով, 10–րդ հատվածը երկնագույն է` երբեմն կողքերին զույգ սև բծերով։ Բաց գունավորված երկու զույգ երկայնական զոլերով կուրծքը վերևից մուգ գույնի է։ Ոչ սեռահասուն առանձնյակներն ունեն շատ բաց գունավորում, իսկ փորիկի մուգ զարդանախշը թույլ է արտահայտված[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում՝ Անգլիայից դեպի արևելք մինչև Ենիսեյ գետը, Փոքր Ասիայում, Կովկասում և Անդրկովկասում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են դանդաղ հոսող կամ կանգնած ջրերով ջրավազաններում և արհեստական ջրամբարներում` ջրանցքներում և ձկնաբուծական լճակներում։ Բազմանում են խիտ բուսականությամբ ծածկված, թույլ հոսող և կանգնած ջրով ջրամբարներում։ Ձվադրում են լողացով բուսականության վրա։ Թռչում են հունիսին–հուլիսի սկզբին, ավելի քիչ քանակներով հանդիպում են նաև օգոստոսին։ Զարգացման ցիկլը տևում է 1 տարի[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են ջրավազնների հիդրոլոգիական ռեժիմի խախտումը և աղտոտումը։

Պահպանության միջոցառումները չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռ տափակաոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռ տափակաոտ» հոդվածին։