Ճպուռ-ծառա

միջատների տեսակ
Ճպուռ-ծառա
Ճպուռ-ծառա (արու)
Ճպուռ-ծառա (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ճպուռներ (Odonata)
Ընտանիք Իսկական ճպուռներ (Libellulidae)
Ցեղ Crocothemis
Տեսակ Ճպուռ-ծառա (C. servilia)
Միջազգային անվանում
Crocothemis servilia
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ճպուռ-ծառա (լատին․՝ Crocothemis servilia), իսկական ճպուռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

34-37 մմ երկարությամբ, փոքր չափի ճպուռ է։ Էգերի և ոչ սեռահասուն արուների մարմնի գունավորումը քիչ թե շատ մուգ ոսկեդեղնավուն է, իսկ սեռահասուն արուներինը՝ վառ կարմիր։ Փորիկի հատվածների (բացի 10-րդից) միջնագծի երկարությամբ վերևից ձգվում է նեղ, փոքր-ինչ անհավասար և մուգ գույնի զոլ[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հարավային Ասիայում, արեալի արևելքում հասնում է Ճապոնիա, արևմուտքում՝ Հարավարևելյան Թուրքիա և Իսրայել, Անդրկովկասում հայտնի են մեկուսացած օջախներ։ Հայաստանում գտնվել է միայն Մեղրի քաղաքի մոտակայքում (Սյունիքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում և զարգանում է գրեթե բոլոր տաք և կանգնած ջրերով բաց ջրամբարներում, գերադասում են ափամերձ բուսականությունը։ Հայաստանում հայտնաբերվել է Արաքս գետի մոտ գտնվող լճակից[1]։

Զարգացման ցիկլը տևում է մեկ տարի։ Հայաստանում հասուն առանձնյակները գրանցվել են հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Արեալի սահմանաեզրին գտնվող ծայրահեղ հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված է որպես վտանգված տեսակ[1]։

Հայտնի է հայտնաբերման մեկ փաստ։ Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն[1]։

Տեսակին սպառնացող վտանգ է համարվում ջրամբարների աղտոտումը թունաքիմիկատներով[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռ-ծառա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռ-ծառա» հոդվածին։