Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճնշում (այլ կիրառումներ)

Պարցիալ ճնշում (լատին․՝ partialis- մասնակի, pars (partis)-մաս), մասնական ճնշում, որը կունենար գազային խառնուրդի կազմի մեջ մտնող գազը, եթե այն զբաղեցներ խառնուրդի ծավալին հավասար ծավալ նույն ջերմաստիճանում։ Գազերի խառնուրդի ընդհանուր ճնշումը հավասար է խառնուրդի առանձին բաղադրիչների պարցիալ ճնշումների գումարին։ Պարցիալ ճնշումը որոշում է տվյալ գազի դիֆուզիայի, աբսորբման, լուծման և տվյալ գազի համար թափանցելի միջնորմով բաժանված համակարգի մասերի միջև գազի բաշխումը։

Պարցիալ ճնշումն արտահայտվում է հետևյալ իզոթերմային առնչությունների միջոցով՝

,

որտեղ

  • Vx-ն առանձին գազային բաղադրիչի (X) մասնական ծավալն է,
  • Vtot-ը՝ գազային խառնուրդի լրիվ ծավալը,
  • px-ը՝ X գազի մասնական ճնշումը,
  • ptot֊ը՝ գազային խառնուրդի լրիվ ճնշումը,
  • nx֊ը՝ X գազի նյութի քանակը,
  • ntot֊ը՝ գազային խառնուրդի լրիվ նյութի քանակը։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 217