Բարոմետրիկ բանաձև, գրավիտացիոն դաշտում բարձրությունից կախված՝ գազի ճնշման կամ խտության փոփոխությունն արտահայտող բանաձև։ Հաստատուն ջերմաստիճանի իդեալական գազի համար, երբ դաշտը համասեռ է։ Բարոմետրիկ բանաձևը ունի հետևյալ տեսքը՝ որտեղ -ն գազի ճնշումն է բարձրության վրա, իսկ -ն՝ զրոյական ճնշումը () մակարդակի վրա, –ը մոլեկուլային զանգվածն է, -ը՝ գազային հաստատունը, -ն՝ բացարձակ ջերմաստիճանը։ Բարոմետրիկ բանաձևը կարելի է ստանալ պոտենցիալ ուժային դաշտում իդեալական գազի մոլեկուլների՝ ըստ արագությունների և կոորդինատների բաշխման օրենքից։ Երկրի մթնոլորտում օդի խտության և ճնշման իրական բաշխումը չի համապատասխանում բարոմետրիկ բանաձևին, որովհետև մթնոլորտի սահմաններում ջերմաստիճանն ու ազատ անկման արագացումը, կախված բարձրությունից և աշխարհագրական լայնությունից, փոփոխվում են։ Բարոմետրիկ բանաձևը ընկած է բարոմետրական մակարդակաչափման հիմքում, ըստ որի երկու կետերի բարձրությունների տարբերությունը որոշվում է այդ կետերում ճնշումները չափելու միջոցով։ Քանի որ մթնոլորտային ճնշումը կախված է եղանակից, ուստի չափումների միջև ընկած ժամանակամիջոցը և տարբերությունը պետք է փոքր լինեն։ Այդ դեպքում Բարոմետրիկ բանաձևը գրվում է՝ , որտեղ -ն չափվող օդի շերտի միջին ջերմաստիճանն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 333