Ճանապարհորդություն 2․ Խորհրդավոր կղզի

«Ճանապարհորդություն 2․ Խորհրդավոր կղզի», ռեժիսոր Բրէդ Փայթոնի կողմից նկարահանված ամերիկյան 3D ձևաչափով արկածային մարտաֆիլմ, որը «Ճանապարհորդություն Երկրի կենտրոն» ֆիլմի սիքվելն է։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի հունվարի 19-ին Ավստրալիայում, 2012 թվականի փետրվարի 9-ին ֆիլմը ցուցադրվեց Ռուսաստանում։

Ճանապարհորդություն 2․ Խորհրդավոր կղզի
անգլ.՝ Journey 2: The Mysterious Island
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1][3][2], ֆանտաստիկ ֆիլմ, վեպի էկրանավորում և մարտաֆիլմ
Թեմածովահենություն
ՀիմքԽորհրդավոր կղզին
Թվականհունվարի 19, 2012[4], մարտի 1, 2012[5] և փետրվարի 23, 2012[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեդ Պեյթոն[3][7][8][…]
ՊրոդյուսերԲո Ֆլին
Սցենարի հեղինակMark Gunn? և Brian Gunn?[9]
ԴերակատարներՋոշ Հաթչերսոն[10][7][11][…], Դուեյն Ջոնսոն[10][7][11][…], Մայքլ Քեյն[10][7][11][…], Վանեսսա Հադջենս[10][8][12], Լուիս Գուսման[10], Քրիստեն Դեյվիս[10] և Բրենսքոմբ Ռիչմոնդ[10]
ՕպերատորԴևիդ Թաթերսոլ
ԵրաժշտությունԷնդրյու Լոքինգտոն
ՄոնտաժԴևիդ Ռեննի
Պատմվածքի վայրՕվկիանիա
Նկարահանման վայրՀավայի և Հյուսիսային Կարոլինա
ԿինոընկերությունWarner Bros.[11], New Line Cinema և Walden Media
Տևողություն94 րոպե
Շահույթ335 300 000 $[13]
ՆախորդJourney to the Center of the Earth?
Պաշտոնական կայքէջ
 Journey 2: The Mysterious Island Վիքիպահեստում

Նկարահանված է Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզին» վեպի հիման վրա։ Գործողությունը տեղափոխված են մեր օրեր։

Սյուժեն խմբագրել

Այս անգամ Շոն Անդրեսոնը ազդանշան ստացավ օգնության խնդրանքով։ Շոնը թափանցում է արբանյակային կենտրոն, որպեսզի հզորացնի ազդանշանը։ Ազդանշանը եկել էր խորհրդավոր կղզուց, որը գտնվում էր Խաղաղ օվկիանոսի մեջտեղում, որտեղ կղզի անգամ լինել չէր կարող, փոխարենը անդադար փոթորիկներ կաին։

Նրա խորթ հայրը չկարողանալով նրան հետ պահել իր նպատակից նույնպես միանում է որոնումներին։ Նրանք ուղղաթիռի օդաչուի՝ Գաբատոի և իր աղջկա՝ Քայլանի հետ միասին գտնում են կղզին, սակայն նրանց ուղղաթիռը շարքից դուրս է գալիս։

Կղզին բնակեցված էր հսկա կենդանիներով և հրաբխից հեղուկ ոսկի էր ժայթքում։ Կղզում նրանք գտնում են Ալեքսանդր Անդերսոնին (Շոնի պապին) և իմանում են, որ խորհրդավոր կղզին Ատլանտիդան է։

Արբանյակի միջոցով ազդանշան հնարավոր էր ուղարկել երկու շաբաթից, սակայն մի քանի ժամ անց կղզին սկսում է սուզվել, և այդ ժամանակ մեր հերոսներին անհրաժեշտություն է առաջանում հաստնել կապիտան Նեմոի՝ «Նաուտիլուս»-ը (հորինված նավ, որը գտնվում է ջրի տակ)։

Դերերում խմբագրել

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել Օահու կղզում։

Գնահատականեր խմբագրել

Ֆիլմը ստացել է տարաբնույթ անկնարկներ կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը 126 գնահատակաների հիման վրա ունի 4,9 բալ 10-ից[14]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 41 բալ 100-ից[15]։

Շարունակություն խմբագրել

2014 թվականին հայտնի դարձավ, որ Քէրի և Չադ ՀԷյսերը սցենար են գրում ֆիլմի երրորդ մասի համար[16]։ 2015 թվականին նաև հայտնի դարձավ, որ Բրէդ Փայթոնը նորից կստանձնի ռեժիսորի պաշտոնը, իսկ Հէնք Պարսոնսի դերակատարը կմնա անփոփոխ (Դուեյն Ջոնսոնը)[17]։ Հետագայում հայտնի դարձավ նաև, որ ֆիլմը կունենա ոչ թե մեկ այլ երկու մաս[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2012/02/10/movies/journey-2-the-mysterious-island-starring-josh-hutcherson.html
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/center-of-the-earth-journey-2-the-mysterious-island
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1397514/
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=144687.html
  8. 8,0 8,1 http://www.bbfc.co.uk/releases/journey-2-mysterious-island-2012-2
  9. ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 http://www.imdb.com/title/tt1397514/fullcredits
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://stopklatka.pl/film/podroz-na-tajemnicza-wyspe
  12. http://www.the-numbers.com/movie/Journey-2-Mysterious-Island
  13. Box Office Mojo — 1999.
  14. «Journey 2: The Mysterious Island». Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  15. «Journey 2: The Mysterious Island». Metacritic. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  16. Borys Kit (2014 թ․ օգոստոսի 14). «'Journey' Sequels in the Works With 'Conjuring' Writers (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  17. Isaac Feldberg (2015 թ․ մայիսի 21). «Brad Peyton Wants A More "Mature" Journey 3». We Got This Covered (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  18. Germain Lussier (2014 թ․ օգոստոսի 14). «Dwayne Johnson Journey 3 and 4: Writers Hired For Two More Sequels». Slashfilm (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել