Ճահճային բուսականություն

Ճահճային բուսականությունը գրավում է հանրապետության տարածքի ընդամենը 15 հազար հեկտար մակերեսը։ Փոքրիկ զանգվածներով հանդիպում է բոլոր գոտիներում, գետերի ու լճերի մերձափնյա մասերում, խոր ձորերում ու կիրճերում, գրունտային ջրերով հարուստ հարթություններում, աղբյուրների ու ձյան հալոցքների շուրջը։

Ճահիճներ խմբագրել

Ճահիճները, չնայած իրենց գրաված փոքր տարածությանը, աչքի են ընկնում բուսատեսակների բազմազանությամբ (հայտնաբերվել է շուրջ 417 տեսակ)։ Յուրաքանչյուր գոտի ունի իր ուրույն ճահճային բուսականությունը. տարածված են բոշխը, ճահճախոտը, մակարդախոտը, ապուզանը, կնյունը, կեռոնը, շամբը, պալարեղեգը, եղեգը, կարապածաղիկը, մացառեղեգը և այլն։ Լեռն. ճահիճներում աճում են նաև շուրջ 100 տեսակ մամուռներ (այդ թվում՝ տորֆամամուռ և լյարդամամուռ), կան նաև տորֆային նստվածքներ։ Բնական ճահճուտների չորացումը, բացի դրականից, ունեցել է նաև բացասական ազդեցություն, միայն Սևանա և Գիլլի լճերի ճահիճների չորացման պատճառով հանրապետության տարածքից հեռացել են ավելի քան 30 արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել 40-ից ավելի բուսատեսակներ (Զեդելմեյերի մարգացնծու, աբեղախոտ, կիզխոտ և այլն)։

Նկարազարդումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։