Ապուզան
Ապուզան | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
Ընտանիք | Ապուզանազգիներ (Onagraceae) |
Ցեղ | Ապուզան (Epilobium) L., 1753 |
Ապուզան (լատ.՝ Epilobium), թորթոջ, առվի շահպրակ, ապուզանազգիների (իշախոտազգիներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 215 (այլ տվյալներով ՝ 200), ՀՀ-ում՝ 13 տեսակ՝ ապուզան սակավածաղիկ (E. parviflorum), Ա.թավոտ (E. hirsutum), ապուզան ջղավոր (E. nervosum), ապուզան աղեղնատերև (E. prionophyllum), ապուզան ճահճային (E. palustre) և այլն։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է խոնավ, ճահճոտ վայրերում, գետերի, լճերի ափերին և աղբյուրների մոտ։
ՁևաբանությունԽմբագրել
Ցողունը ճյուղավոր է, հիմքում՝ սողացող ընձյուղներով, երբեմն՝ թաղիքավոր, բարձրությունը՝ 20-80 սմ։ Տերևները հերթադիր են, հակադիր և օղակաձև, ամբողջաեզր։ Ծաղիկները կանոնավոր են, ծիրանագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը քառանիստ պատիճանման տուփիկ է։ Սերմերը երկարավուն են, փուփուլավոր։
Կիրառական նշանակությունըԽմբագրել
Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, վիտամին C և այլն։ Մեղրատու է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |