Բացել գլխավոր ցանկը
Մացառեղեգ
Մացառեղեգ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Poales
Ընտանիք Մացառեղեգագգիներ
Ցեղ Մացառեղեգ
Լատիներեն անվանում
Sparganium L., 1753
Տեսակներ

Տես տեքստը

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մացառեղեգ (լատ.՝ Sparganium), օձի թուր, մացառեղեգազգիների ընտանիքի բազմամյա ջրաճահճային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20 տեսակ։

Բովանդակություն

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

 
Ծաղկի կառուցվածքի սխեման

Ցողունը կանգուն է կամ լողացող, բարձրությունը՝ 30-40 (60) սմ։ Տերևները հերթադիր են, նեղ գծաձև, թեթևակի ուռուցիկ։ Ծաղկաբույլը գնդաձև է, արականները՝ փոքր՝ դասավորված ցողունի վերին մասում, իգականները՝ դրանցից ցած, ավելի խոշոր։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղն ընկուզիկանման է, միասերմ։

ՀայաստանումԽմբագրել

ՀՀ-ում՝ 4 տեսակ՝

  • Մացառեղեգ ուղիղ (լատ.՝ Տ. erectum),
  • Մացառեղեգ չնկատված (լատ.՝ Տ. neglectum),
  • Մացառեղեգ լողացող (լատ.՝ Տ. emersum),
  • Մացառեղեգ փոքրիկ (լատ.՝ Տ. minimum

ՏարածումԽմբագրել

Տարածված է Վայոց ձորի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերի, Արարատյան գոգավորության գրեթե բոլոր լճերում, լճակներում, դանդաղահոս գետերում և ջրամբարներում (800-2400 մ բարձրություններում)։

ԿիրառումԽմբագրել

Դրանցով սնվում են ջրլող թռչուններն ու կենդանիները։ Փոքրիկ մացառեղեգները հանդիպում են միայն Լոռու մարգում, աճում են միջին գոտու ծանծաղ լճերում և տորֆային ճահիճներում (1500 մ բարձրություններում). գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

ՏեսակներԽմբագրել

 
Մացառեղեգ
 
Sparganium erectum
 
Sparganium subglobosum

Ցուցակը ներկայացված է հատուկ Կյույի Թագավորական բուսաբանական այգու բազայի տվյալների[1].

ՀոմանիշԽմբագրել

Sparganion Adans., 1763[2]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. World Checklist of Selected Plant Families. 09.03.2009. The Board of Tarmtees of the Royal Botanic Gardens, Kew. Published on the Internet; http://apps.kew.org/wcsp/qsearch.do
  2. ING Database SPARGANIUM — Smithsonian Institution

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։