Մարգացնծու
Մարգացնծու | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Peucedanum | ||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Մարգացնծու (լատին․՝ Peucedanum), երիցանուկ, կորդվախունկ, երիցու աղցան, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 120 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԱրմատը հաստացած է։ Ցողունի բարձրությունը 40-150 սմ է։ Տերևները հերթադիր են, փետրաձև կտրտված, ներքևինները՝ կոթունավոր, վերևինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, դեղին, բաց դեղնավուն, կանաչադեղնավուն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը Երկարավուն է կամ էլիպսաձև։
Հայաստանում
խմբագրելՀայաստանում՝ 4(5) տեսակ՝
- Մարգացնծու վոլգյան (P. ruthenicum),
- Մարգացնծու Կովկասյան (P. caucasicum),
- Մարգացնծու Զեդելմեյերի (P. zedelmeyeranum) և այլն։
Տարածում
խմբագրելՀանդիպում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում։ Աճում է անտառածածկ լանջերին, թփուտներում, բացատներում, ենթալպյան խոնավ մարգագետիններում և այլն։
Նշանակություն
խմբագրելՈրոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր։ Պատրաստուկները կիրառվում են որպես միզամուղ միջոց։ Կովկասյան մարգացնծու (հազվագյուտ հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերում, աճում է անտառեզրերին, թփուտներում) և Զեդելմեյերի մարգացնծու (հանդիպել է միայն Գիլլի լճի շրջակայքում) գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Դասակարգում
խմբագրելՏեսակներ
խմբագրելՄեծ թիվ են կազմում մարգացնծու Հյուսիսամերիկյան տեսակները, որոնք մտնում են Lomatium[1] դասի մեջ։
Հաշվում են մոտ 64[2] մինչև 120 տեսակ.
Տաքսոնոմիա
խմբագրելՄարգացնծու դասը մտնում է входит Apiaceae ընտանիքի և Apialesկարգի մեջ։
ավելի քան 8 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | մոտ 62 տեսակ | |||||||||||||||
կարգ Մեխակածաղկավորներ | դաս Մարգացնծու | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
ընտանիք Նեխուրազգիներ | e2 | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
еավելի քան 300 դաս | f2 | ||||||||||||||
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ По данным книги «Флора СССР» (см. раздел Литература).
- ↑ по данным сайта The Plant List
Գրականություն
խմբագրել- Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1951. — Т. XVII. — С. 168—203. — 390 с. — 3500 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- « Peucedanum L.». African Plants Database. South African National Biodiversity Institute, the Conservatoire et Jardin botaniques de la Ville de Genève and Tela Botanica. Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգացնծու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգացնծու» հոդվածին։ |