Ճահիճ (ֆիլմ, 1977)
«Ճահիճ» (ռուս.՝ «Трясина»), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Չուխրայը 1977 թվականին։
Ճահիճ ռուս.՝ Трясина | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Չուխրայ |
Սցենարի հեղինակ | Վիկտոր Մերեժկո և Գրիգորի Չուխրայ |
Դերակատարներ | Նոննա Մորդյուկովա և Պյոտր Տոդորովսկի[1] |
Երաժշտություն | Միխայիլ Զիվ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Գեղջկուհի Մատրյոնա Բիստրովայի ամուսինը սպանվել է ռազմաճակատում, իսկ ավագ որդին անհետ կորել է։ Մատրյոնան որոշում է ամեն գնով պահել կրտսեր որդուն և նրան թաքցնում է տան ձեղնահարկում, որպեսզի բանակ չզորակոչվի։ Դասալիքից և նրա մորից բոլորը երես են թեքում։
Ստեղծման պատմություն
խմբագրելԽորհրդային իշխանությունների կարծիքով՝ ֆիլմն անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմի պատմության համար ոչ բնորոշ խնդիրներին (ֆիլմի աշխատանքային անվանումը՝ «Ոչ տիպային պատմություն» (ռուս.՝ «Нетипичная история»)։ Խորհրդային բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ, բանակի գեներալ Ա. Ա. Եպիշևը դրանում տեսել է պատերազմի զոհերի հիշատակի վարկաբեկում։ Ֆիլմը վերամենտաժվել է, դրանից հանվել են գրաքննիչներին հավանությանը չարժանացած տեսարաններ, սակայն արդյունքում ֆիլմն այդպես էլ թույլ չի տրվել ցուցադրության և մինչև 1978 թվականի վերջն էկրան չի բարձրացել[2]։ Օպերատոր Յուրի Սոկոլը չի դիմացել հետապնդումներին և արտագաղթել է Ավստրալիա։
«Ճահիճ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1978 թվականի հոկտեմբերի 29-ին։ Կինոնկարը վարձույթի է հանվել 1978 թվականի նոյեմբերի 21-ին։
Դերերում
խմբագրել- Նոննա Մորդյուկովա – Մատրյոնա Բիստրովա
- Վադիմ Սպիրիդոնով – Ստեպան, Մատրյոնայի ավագ որդին
- Անդրեյ Նիկոլաև – Դմիտրի, Մատրյոնայի կրտսեր որդին
- Վալենտինա Տելիչկինա – Նինա, Ստեպանի հարսնացուն
- Վալերի Նոսիկ – Գրիշա, փոստարար
- Վլադիմիր Գուսև – Միշա
- Գալինա Միկելաձե – Կատյա
- Արկադի Սմիրնով – Կոռնակով
- Վերա Կուզնեցովա – Կոռնակովա
- Նիկոլայ Դուպակ – Իլյա Զախարովիչ, կոլխոզի նախագահ
- Իվան Ռիժով – քահանա
- Վալենտինա Ուշակովա – Մարիա
- Իրինա Կորաբլյովա – Տանյա
- Նինա Ագապովա – Ֆաինա, վաճառողուհի
- Վլադիմիր Բասով – Պետյա Կոռնակով
- Վերա Բուռլակովա – գյուղի բնակիչ
- Մարիա Վինոգրադովա – պառավ քահանայի տանը
- Լիդիա Դրանովսկայա – գյուղի բնակիչ
- Ստանիսլավ Կորենև – քարտուղար քաղաքից
- Վլադիմիր Զամանսկի – զինկոմ
- Լարիսա Կրոնբերգ – գյուղի բնակչուհի
- Սվետլանա Ժգուն – գյուղի բնակիչ
- Անտոնինա Մաքսիմովա – գյուղի բնակիչ
- Վլադիմիր Պիցեկ – Բիչկով, բեռնատարի վարորդ
- Սերգեյ Պոդգոռնի – Սերյոժկա Սեմյոնով
- Թամարա Յարենկո – Վերկա, գյուղի բնակիչ
- Տատյանա Տաշկովա – Լիդա, Ստեպանի կինը
- Պյոտր Տոդորովսկի – էպիզոդ
- Լուսագրերում նշված չեն
- Տատյանա Իգնատովա – գյուղի բնակիչ
- Դանիել Նետրեբին – Դանիել Մատվեևիչ, տեղամասային տեսուչ
- Յուրի Սուչկով – լուսանկարիչ
- Վերա Բլագովիդովա – պառավ հացի հերթում
- Թամարա Լոգինովա – Ստեպանի ուղեկիցը
- Տատյանա Կուզնեցովա – Տանյայի հարսանիքի հյուր
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Загадка Григория Чухрая (интервью). Беседовал Виктор Матизен // «Советский экран» 1990, № 3. Ссылка проверена 11 февраля 2009.