Տատյանա Վիկտորովնա Կուզնեցովա (ռուս.՝ Татьяна Викторовна Кузнецова, նոյեմբերի 28, 1946(1946-11-28), Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (2010), գեղագիտության մասնագետ։

Տատյանա Կուզնեցովա
Ծնվել էնոյեմբերի 28, 1946(1946-11-28) (77 տարեկան) Կրասնոգորսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Հաստատություն(ներ)Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտէսթետիկա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Եղել է գիտական ղեկավարԱլեքսանդր Վասիլև
ԱշակերտներԱլեքսանդր Վասիլև

Կենսագրություն խմբագրել

1973 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, այնուհետև ասպիրանտուրան գեղագիտության ամբիոնում (1977), որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Արվեստի ժողովրդայնության խնդիրը մարքս-լենինյան գեղագիտության մեջ» (ռուս.՝ «Проблема народности искусства в марксистско-ленинской эстетике»)[1]։ 1999 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Արվեստի ժողովրդայնության որպես գեղագիտական մտքի խնդիր» (ռուս.՝ «Народность искусства как проблема эстетической мысли»)[2]։ Մասնակցել է գեղագիտության դասագրքի[3] և մի շարք բառարանների («Գեղագիտության բառարան» (ռուս.՝ «Словарь по эстетике»), «Ռուսական փիլիսոփայություն» (ռուս.՝ «Русская философия»), «Մարդ» (ռուս.՝ «Человек») ստեղծմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кузнецова, Татьяна Викторовна. Проблема народности искусства в марксистско-ленинской эстетике : диссертация … кандидата философских наук : 09.00.04. — Москва, 1977. — 166 с.». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. «Кузнецова, Татьяна Викторовна. Народность искусства как проблема эстетической мысли : диссертация … доктора философских наук : 09.00.04. — Москва, 1999. — 288 с.». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. Марксистско-ленинская эстетика : [арх. 16 Մայիսի 2013] / Под общ. ред. проф. М. Ф. Овсянникова ; Учебник для вузов. — М. : Высшая школа, 1983.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել