«Ապրիր և հիշիր» (ռուս.՝ «Живи и помни»), 2008 թվականի ռուսական լիամետրաժ դրամատիկական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինը ռուս խորհրդային գրող Վալենտին Ռասպուտինի՝ 1974 թվականին գրած համանուն վիպակի հիման վրա, որը պատմում է սիբիրյան գյուղում ապրող մի կնոջ ողբերգական ճակատագրի մասին, որն իմանում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ (1941-1945) իր ամուսնու դասալքության մասին։

Ապրիր և հիշիր
ռուս.՝ Живи и помни
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
ՀիմքԱպրիր և հիշիր
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Պրոշկին
ՊրոդյուսերՌուբեն Դիշդիշյան
ԴերակատարներԴարյա Մորոզ
ՕպերատորԳենադի Կարյուկ
Տևողություն100 րոպե

«Ապրիր և հիշիր» կինոդրամայի պրեմիերան կայացել է 2008 թվականի հունիսի 7-ին Սոչիի «Կինոտավր» 19-րդ ռուսական կինոփառատոնում, որտեղ այն դարձել է բացման ֆիլմ։ Լայն վարձույթում ֆիլմը թողարկվել է 2008 թվականի հունիսի 26-ին[1]։

Սյուժե խմբագրել

Սիբիրյան Ատամանովկա գյուղում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ չորս կանայք սպասում են ռազմաճակատից իրենց ամուսինների վերադառնալուն։

Պատերազմի վերջում՝ 1945 թվականի հունվարին, ռազմաճակատից գյուղ է գալիս Անդրեյը (Միխայիլ Եվլանով), որը ծանր վիրավորումից հետո հոսպիտալից դուրս գալուց հետո որոշել է գոնե մեկ օրով այցելել հարազատներին, բայց մի քանի օր անց հասկացել է, որ այլևս չի հասցնի վերադառնալ իր զորամաս, և որ արդեն դասալքություն է կատարել։ Գիտակցելով իր դրության անելանելիությունը՝ նա իր մերձավորներից ու համագյուղացիներից թաքնվում է տայգայում՝ հայրենի գյուղից ոչ հեռու գտնվող լքված տնակում ։

Անդրեյի վերադարձի մասին գիտի միայն նրա կինը՝ Նաստյոնան (Դարյա Մորոզ)։ Անդրեյն սպառնում է սպանել նրան, եթե նա իր մասին պատմի գոնե մեկին, նույնիսկ իր ծնողներին։ Նաստասյան ստիպված է թաքցնել իր ամուսնուն՝ երբեմն այցելելով նրան թաքստոցում։ Անդրեյն այժմ հանցագործ է, հավերժական փախստական, որը դատապարտված է խայտառակության և մենակության։ Ժամանակի ընթացքում Նաստյան հասկանում է, որ երեխայի է սպասում։ Նա չի կարող բացահայտել ապագա երեխային հոր անունը։ Անդրեյի սարսափելի գաղտնիքի բեռը ընկնում է նրա փխրուն ուսերին։

Գալիս է հաղթանակի երկար սպասված օրը, ամուսիններն ու որդիները հաղթանակած վերադառնում են տուն, համագյուղացիները սպասում են իրենց հերոսներին։ Եվ միայն Նաստյան գիտի, որ Անդրեյը երբեք չի վերադառնա։ Իմանալով հղիության մասին՝ Նաստյոնայի սկեսրայր Միխեիչը (Սերգեյ Մակովեցկի) և սկեսուր Սեմյոնովնան (Եվգենյա Գլուշենկոն) նրան դուրս են վռնդում տնից, ապա նրանից երես է թեքում նաև ամբողջ գյուղը։ Բոլորի համար նա այժմ անհավատարիմ կին է, որը պատերազմի ժամանակ չի սպասել ռազմաճակատ մեկնած ամուսնուն։ Իսկ գյուղում, միևնույն ժամանակ, լուրեր են տարածվում, որ Անդրեյը ոչ թե անհետ կորել է, այլ դասալիք է և թաքնվում է մոտակայքում…

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Դարյա Մորոզ Նաստասյա Գուսկովա (Նաստյոնա) Նաստասյա Գուսկովա (Նաստյոնա)
Միխայիլ Եվլանով Անդրեյ Գուսկով, Անդրեյ Գուսկով, Նաստյոնայի ամուսինը, դասալիք
Սերգեյ Մակովեցկի Ֆեոդոր Միխեևիչ Գուսկով (Միխեիչ), Ֆեոդոր Միխեևիչ Գուսկով (Միխեիչ), Անդրեյ Գուսկովի հայրը, ձիապան
Եվգենյա Գլուշենկո Սեմյոնովնա, Սեմյոնովնա, Անդրեյ Գուսկովի մայրը
Աննա Միխալկովա Նադկա, Նադկա, Նաստյոնայի ընկերուհին և հարևանուհին, երեք երեխաների մայր, պատերազմի մասնակցի այրի
Սերգեյ Բեխտերև Ինոկենտի Իվանովիչ / Մատվեյ Իվանովիչ, Ինոկենտի Իվանովիչ / Մատվեյ Իվանովիչ, Գուսկովների համագյուղացիները, եղբայրներ
Իգոր Խրիպունով Նեստոր Իլյիչ, Նեստոր Իլյիչ, կոլտնտեսության նախագահ, հաշմանդամ
Դարյա Եկամասովա Լիզավետա Վոլոգժինա, Լիզավետա Վոլոգժինա, Գուսկովների համագյուղացի, Մաքսիմ Վոլոգժինի կինը
Եգոր Բարինով Մաքսիմ Վոլոգժին, Մաքսիմ Վոլոգժին, Գուսկովների համագյուղացին, որը վերադարձել է ռազմաճակատից, Լիզավետա Վոլոժինայի ամուսինը
Նատալյա Տետենովա Վասիլիսա Ռոգովա, Վասիլիսա Ռոգովա, Գուսկովների համագյուղացին
Թամարա Ցիգանովա Կատերինա Կատերինա
Յուրի Իվանով լիազոր լիազոր
Սերգեյ Ցեպով Բուրդակ, Բուրդակ, ոստիկան

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Պրոշկին
  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Ռոդիոնով, Ալեքսանդր Պրոշկին
  • Պրոդյուսերներ՝ Ռուբեն Դիշդիշյան, Սերգեյ Դանիելյան, Արամ Մովսեսյան, Յուրի Մորոզ
  • Բեմադրող օպերատորներ՝ Գենադի Կարյուկ, Ալեքսանդր Կարյուկ
  • Կոմպոզիտոր՝ Ռոման Դորմիդոշին

Ստեղծման պատմություն խմբագրել

Վալենտին Ռասպուտինի «Ապրիր և հիշիր» վեպի էկրանավորման գաղափարը պատկանել է դերասանուհի Դարյա Մորոզին։ Սկզբում գաղափար է ծնվել ֆիլմը նկարահանել ռեժիսոր Նինա Չուսովայի հետ։ Բայց հեղինակը չի տվել էկրանավորման թույլտվություն։ Ավելի ուշ Դարյա Մորոզը կատարել է Նաստյոնայի դերը Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի Փոքր բեմում։ Այս բեմադրությունը Ռասպուտինը շատ է հավանել։ Այդ ժամանակ Դարյայի հայրը խորհուրդ է տվել ևս մեկ անգամ դիմել հեղինակին։ Այս անգամ Վալենտին Ռասպուտինը համաձայնել է ֆիլմի նկարահանմանը, սակայն պայմանով, որ Նաստյոնային մարմնավորի Դարյա Մորոզը, իսկ ֆիլմը նկարահանելի ավագ սերնդի ռեժիսոր, որին գրողը կընտրի ֆիլմի արտադրողի հետ։ «Ցենտրալ փարթներշիփի» ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը հուշել է ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինի թեկնածությունը[2]։

Ֆիլմի նատուրային տեսարանների նկարահանման վայրի որոնումները բավական երկար են տևել․ որոնել են և Ուրալում, և Կամայում, արդյունքում նկարահանումները տեղի են ունեցել Նիժնի Նովգորոդի մարզի Վոսկրեսենսկի շրջանում՝ հնադավանական գյուղերում, որոնց հիման վրա էլ ստեղծվել է Վալենտին Ռասպուտինի գրքի Ատամանովկա գյուղի կերպարը։ Զանգվածային տեսարաններին մասնակցել են շրջակա գյուղերի բնակիչները։ Նրանք էլ տրաադրել են պատերազմի ժամանակվա իրեր։

Նկարահանումներն սկսվել են 2007 թվականի մարտի 1-ին և տևել 35 օր, հաջողվել է նկարահանել սառցահոսանքը, ինչը, ռեժիսորի կարծիքով, վաղուց չէր ստացվում անել ռուսական կինեմատոգրաֆիայում։

Մրցանակներ խմբագրել

  • 2008 – «Լավագույն ռեժիսուրայի համար» մրցանակը Սոչիի «Կինոտավր» 19-րդ ռուսական կինոփառատոնում ռեժիսոր Ալեքսանդր Պրոշկինին,
  • 2009 – «Նիկա» մրցանակ․
    • կնոջ լավագույն դերի համար մրցանակ դերասանուհի Դարյա Մորոզին,
    • երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի հաար մրցանակ Աննա Միխալկովային։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Художественный фильм «Живи и помни» (Россия, 2008 год). Информация о фильме. Сайт «Энциклопедия отечественного кино» // 2011.russiancinema.ru (архивная копия страницы сайта от 15 августа 2016 года)
  2. Анна Чепурнова (17 апреля 2015 года). «Дарья Мороз: «Первую роль в кино сыграла в 3 месяца»». Официальный сайт газеты «Труд» // trud.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել