Ճախրուկ
Ճախրուկ
Ճախրուկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Քարադրներ (Charadriidae)
Ցեղ Vanellus
Տեսակ Ճախրուկ (V. gregarius)
Միջազգային անվանում
Vanellus gregarius
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 CR hy.svg
Կրիտիկական վիճակում գտնվող

Ճախրուկ (լատ.՝ Sociable lapwing), քարադրների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

ՏարածվածությունԽմբագրել

Կղզյակային տարածվածություն ունի Վոլգայի աջափնյա տփաստանային և կիսաանապատային շրջաններից՝ մինչև Զայսանի գոգվածք և Տարբագատայի Չելիկտինյան հովիտ արևելքում։ Չուի ժամանակ հանդիպում է Ղազախստանում, Միջին Ասիայում, Ուկրաինայում և Անդրկովկասում։ Ձմեռում է Հյուսիսարևելյան Աֆրիկայում, Իրանում, Իրաքում, Հյուսիսարևմտյան Հնդկաստանում և Պակիստանում։ Հայաստանում եզակի առանձնյակներ նկատվել են Արաքս գետի հովտում և Գեղամա լեռնաշղթայի լեռնատափաստաններում[1]։

ԷկոլոգիաԽմբագրել

Ապրելավայրերը ուսումնասիրված չեն։ Բնադրում են խմբերով, ապրիլի երկրորդ կեսին, դնում են 4 ձու, թխսումը տևում է 25 օր։ Հայաստանում չի բնադրում[1]։

ՊահպանությունԽմբագրել

Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է։ Նախկին ԽՍՀՄէնդեմիկ է։ Գրանցված է նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Տեսակն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է վտանգված կարգավիճակով։

Թվաքանակի և դրա փոփոխման միտումների վերաբերյալ տվյալներ չկան։

Վտանգման հիմնական գործոններից է սակավաթիվ լինելը;

Պահպանություն չի իրականացվում[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6