Դավիթ Ղիփիանի

ֆուտբոլիստ
(Վերահղված է Ղիփիանի Դավիթից)

Դավիթ Ղիփիանի (վրաց.՝ დავით დავითის ძე ყიფიანი, նոյեմբերի 18, 1951(1951-11-18)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 17, 2001(2001-09-17), Թբիլիսի, Վրաստան), խորհրդային և վրացի ֆուտբոլիստ ու մարզիչ։ «Դինամո» Թբիլիսիի և ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստ։ Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ (1976), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1981)։

Դավիթ Ղիփիանի
վրաց.՝ დავით ყიფიანი‏
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դավիթ Դավիթովիչ Ղիփիանի
Քաղաքացիությունը {{{2}}} ԽՍՀՄՎրաստանՎրաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1951(1951-11-18)[1]
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ սեպտեմբերի 17, 2001(2001-09-17) (49 տարեկան)
Մահվան վայր Թբիլիսի, Վրաստան
Հասակ 184 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1968 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ Թբիլիսի 1 (0)
1969 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 0 (0)
1970 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ Թբիլիսի 28 (3)
1971-1982 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի 246 (79)
Ազգային հավաքական
1974-1981 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ 19 (7)
1975 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ (օլիմպիական) 2 (2)
Մարզչական կարիերա
1984-1985 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի
1988-1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի
1990-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո Թբիլիսի
1992-1993 Կիպրոսի Հանրապետություն Օլիմպիակոս Նիկոսիա
1995-1997 Վրաստանի դրոշ (1990-2004) Դինամո Թբիլիսի
1997 Վրաստանի դրոշ (1990-2004) Վրաստան
1998 Ռուսաստան Շիննիկ
1999-2001 Վրաստանի դրոշ (1990-2004) Տորպեդո Քութայիս
2000-2001 Վրաստանի դրոշ (1990-2004) Վրաստան
Օլիմպիական խաղեր
Բրոնզ Մոնրեալ 1976
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Մեծացել է բժիշկների ընտանիքում։ Պատանի Դավիթի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է տատիկը, որը նրա մեջ գրականության ու արվեստի նկատմամբ սեր և հարգանք է ներշնչել։ Սակայն մանկությունում հիմնական կապվածությունը դարձավ ֆուտբոլը[2]։

Թբիլիսիի № 35 ֆուտբոլային դպրոցի սանն է[3]։ Առաջին մարզիչը՝ Պ. Չելիձե[3]։ 1968 թվականին Վրաստանի պատանեկան հավաքականի կազմում դարձավ Սոչիիում տեղի ունեցած «Հույսի գավաթի» խաղարկության հաղթողը, ինչից հետո մտավ «Դինամո» Թբիլիսիի երկրորդ կազմի մեջ։

Միևնույն ժամանակ ընդունվեց Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ Շուտով հասկացավ, որ քիմիկոսի մասնագիտության հետ հետաքրքրություններ չունի և տեղափոխվեց Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետ, որն էլ արդյունքում ավարտեց։

1968-1970 թվականներին խաղացել է Թբիլիսիի «Լոկոմոտիվում»։

1971 թվականին դեբյուտեց «Դինամոյում»։ Շուտով հրավիրվեց ԽՍՀՄ հավաքական, բայց Օդեսայում հավաքների ժամանակ ստացած ծնկի վնասվածքի պատճառով դրսևորվել չկարողացավ։

Ավելի ուշ ԽՍՀՄ հավաքական հրավիրվեց ոչ հաճախ։ Հավաքականում խաղաց 19 խաղ և խփեց 7 գոլ, նաև 2 խաղ և 2 գոլ օլիմպիական հավաքականում[3]։

Ընդհանուր առմամբ Բարձրագույն լիգայում «Դինամոյի» կազմում խաղաց 246 խաղ՝ խփելով 79 գնդակ։

1981 թվականի սեպտեմբերին կոտրեց ոտքը, որի պատճառով Մունդիալ 1982-ին չհայտնվեց ԽՍՀՄ կազմում։ 1982 մրցաշրջանում անցկացնելով մի քանի խաղ, որոշեց խաղային կարիերայի ավարտի մասին։

Մի որոշ ժամանակ աշխատել է «Դինամո» կազմակերպության վրացական խորհրդում։ 1983 թվականի վերջին Նոդար Ախալքացիի հետ մեկտեղ նշանակվեց Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր մարզիչ։ Աստիճանաբար նա կարողացավ կարգավորել թիմի խաղը, որն իր առաջատար դիրքերը կորցրել էր մի շարք առաջատար խաղացողների հեռանալուց հետո։ 1986 թվականին հեռացվեց պաշտոնից։ Պատճառը առաջին կնոջ հետ ամուսնալուծությունն էր, որի հետ ապրել էր 10 տարի։ Գլխավոր մարզչի այդ քայլը ղեկավարությունը սխալ համարեց, չնայած նրան, որ այդ ժամանակ թիմը առաջնությունում զբաղեցնում էր 3-4 տեղերը։

Շուտով ընկերների աջակցությամբ Վրացական ԽՍՀ-ի դատախազությունում ընդունվեց աշխատանքի, որտեղ ծառայելով հասավ մինչև վերահսկողության գլխավոր բաժնի պետի տեղակալի պաշտոնին։ Շուտով նորից ամուսնացավ։

1988 թվականին հեռացվեց դատախազությունից և նորից նշանակվեց «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Նրա օրոք թիմը դուրս բերվեց խորհրդային առաջնությունից (չնայած նրա առարկություններին) և սկսեց հանդես գալ Վրաստանի առաջնությունում, որտեղ նա չուներ արժանի հակառակորդներ։ Գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ ավտովթարից հետո, որի ժամանակ ստացավ գլխի վնասվածք։ Ութ ամիս եղավ հարազատ թիմի մենեջերը։

1992 թվականի սկզբին «Դինամոն» Կիպրոսում անցկացրեց հավաք, որի ժամանակ նա Նիկոսիայի «Օլիմպիակոսի» ղեկավարության կողմից հրավեր ստացավ դառնալու թիմի մարզիչ։ Նա ընդունեց հրավերը, երբ առաջնության ավարտին մնացել էր 8 տուր, և 1991-1992 մրցաշրջանի արդյունքներում թիմին օգնեց մնալ բարձրագույն լիգայում։ Հաջորդ մրցաշրջանում նա ակումբ հրավիրեց «Դինամոյի» նախկին խաղացողներ Չեդիային և Կաչարավային։ Նրանց հետ թիմը հասավ Կիպրոսի գավաթի կիսաեզրափակիչ փուլ, իսկ առաջնությունում 14 տեղերից զբաղեցրեց 11-րդ տեղը։ Ավելի ուշ կիպրոսական ընկերությունների օգնությամբ Կիպրոսում բացեց ռուսալեզու ռեստորան, որը որոշ ժամանակ անց սնանկացավ[2]։

1995-1996 մրցաշրջանի սկզբում վերադարձավ Վրաստան՝ նորից դառնալով «Դինամոյի» մարզիչը։ 1997 թվականին հրավիրվեց Վրաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին, իսկ մեկ տարի անց աշխատեց ռուսական «Շիննիկում»։

1999-2001 թվականներին ղեկավարեց Քութայիսի «Տորպեդոն», 2000-2001 թվականներին՝ Վրաստանի հավաքականը։

Մահ խմբագրել

2001 թվականի սեպտեմբերի 17-ին վերադառնալով Քոբուլեթից Ղիփիանիի ջիպ ապրանքանիշի Մերսեդես-Բենս ML 320-ը Չարդախ գյուղի շրջադարձի մոտ մեծ արագության տակ հարվածեց ընկույզի ծառին՝ մխրճվելով նրա մեջ։ Նա մահացավ հիվանդանոցի ճանապարհին։ Ոստիկանների խոսքերով, ավտովթարի պատճառ կարող էր լինել այն, որ Ղիփիանին հեռախոսով խոսելիս է եղել[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

Անհատական խմբագրել

  • Երկրի լավագույն (1977) և երկրորդ (1976) ֆուտբոլիստ («Ֆուտբոլ» շաբաթերթի հարցման արդյունքներում)
  • Գրիգորի Ֆեդոտովի ակումբի անդամ (115 խաղ)

Մարզչական խմբագրել

Անձնական կյանք խմբագրել

Ղիփիանին ունեցել է երկու կին։ Ունի երեք որդի՝ Լևան, Նիկոլայ, Գեորգի[5]։

Մեծ որդին՝ Լևանը, եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ապա՝ լրագրող, «Атиани» պարբերականի ստեղծողը։ 2011 թվականի վերջից Լևանը սպորտի և Վրաստանի երիտասարդական հավաքականի նախարարն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Рабинер И. Давид Кипиани: В Тбилиси — на костылях после игры в дыр-дыр // Спорт-Экспресс Футбол. — 1995. — № 3. — с.7.
  3. 3,0 3,1 3,2 Պրոֆիլը «Сборная России по футболу» կայքում
  4. Մ. Կվարացխելիյա (2001 թ․ սեպտեմբերի 19). «Անձը, որին մենք կորցրեցինք». Սպորտ-Էքսպրես. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «mk.ru». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Ղիփիանի» հոդվածին։