Ղազարոսի հարությունը (նկար, Գվերչինո)

«Ղազարոսի հարությունը» (իտալ.՝ La resurrezione di Lazzaro), Բոլոնիայի դպրոցի իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Գվերչինոյի նկարներից[4]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1619 թվականին[5]։ Յուղաներկով կտավի չափերն են 199 × 233 սմ։

Ղազարոսի հարությունը
տեսակգեղանկար
նկարիչՖրանչեսկո Գվերչինո[1]
տարիմոտ 1619
բարձրություն201 ± 1 սանտիմետր[2]
լայնություն233 ± 1 սանտիմետր[2]
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼուվրի 712 սենյակ
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերՖրանսիական պետություն
հիմնական թեմաRaising of Lazarus?
կայք
Ծանոթագրություններ
 The Raising of Lazarus - Guercino - Louvre INV 77 Վիքիպահեստում

Այսօր «Ղազարոսի հարությունը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրում (Փարիզ, Ֆրանսիա

Նկարագիր

խմբագրել

Գվերչինոյի «Ղազարոսի հարությունը» ստեղծագործությունը հիշեցնում է Հին հռոմեական բարձրաքանդակ։ Բոլոր հերոսները պատկերված են խոշոր չափերով և դիտողին մոտիկ։

Նկարում Ղազարոսի հարության տեսարանն է․ ըստ Հովհաննեսի Ավետարանի Բեթանիայի բնակիչ, Մարթայի և Մարիամի եղբայրը, ում Հիսուս Քրիստոսը հարություն է տվել մահից չորս օր անց (Հովհ․ 11:1-44)։ Հիսուսի հրաշքին հետևում է մարդկանց խումբը, որը կենդանի կերպով արձագանքում է դրան։

Հեղինակը կտավը ստեղծելիս շատ սև ներկ է օգտագործել, իսկ մնացածն ասես փայլատակում են խավարում։ Բոլոնիայի դպրոցի սկզբունքներով, աստվածաշնչյան սյուժեները չէին կարող լինել կոպիտ կամ գեղեցկությունից զուրկ, այդ պատճառով էլ Ֆրանչեսկո Գվերչինոն կտավը ստեղծելիս միայն գեղեցիկ բնորդների է ընտրել։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010062241
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. 3,0 3,1 3,2 3,3 JocondeLab — 2014.
  4. ««Ղազարոսի հարությունը» նկարը Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում».
  5. «Guercino (Giovanni Francesco Barbieri) | The Raising of Lazarus». The Metropolitan Museum of Art (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարոսի հարությունը (նկար, Գվերչինո)» հոդվածին։