Խաչիկ Ղազարյան

հայ մանկավարժ, նկարիչ
(Վերահղված է Ղազարյան Խաչիկից)

Խաչիկ Սիրեկանի Ղազարյան (1916, Շենավան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ, նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1970): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1943):

Խաչիկ Ղազարյան
Ծնվել է1916
ԾննդավայրՇենավան, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Խաչիկ Ղազարյանը ծնվել է 1916 թվականին, Ապարանի շրջանի Շենավան գյուղում։ Յոթնամյակն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի կերպարվեստի ուսումնարան և 1934 թվականին ավարտելով այն, որպես նկարչության ուսուցիչ, աշխատանքի է անցել Ապարանի շրջկենտրոնի դպրոցում։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում[1]։

1941 թվականին Ղազարյանը զորակոչվել է բանակ, ֆաշիստական զավթիչների դեմ մարտնչել է 1941 թվականի սեպտեմբերից մինչև Հայրենականի հաղթական ավարտը։ Եղել է հակատանկային հրանոթի մարտկոցի հրամանատար։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Մարտերում ցուցաբերած քաջության ու անվեհերության համար Ղազարյանը պարգևատրվել է Կարմիր աստղի կրկնակի շքանշանով, մարտական մեդալներով։ Բազմիցս արժանացել է գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերին[1]։

1946 թվականին Ղազարյանը վերադարձել է Ապարան, 34 տարի շարունակ, մայրենի լեզու և գրականություն է դասավանդել շրջանի տարբեր դպրոցներում։ 1970 թվականին նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում։ Հայրենական մեծ պատերազմի վետերանը շարունակել է իր մանկավարժական գործունեությունը ծննդավայրի՝ Շենավանի միջնակարգ դպրոցում[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1970)
  • Կարմիր աստղի կրկնակի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել