Ղազանչի (գյուղ, Արցախ)
Ղազանչի (կաթսա պատրաստող), գյուղ Արցախի Հանրապետության Խաչեն և Ջրաբերդ գավառների սահմանագլխին՝ Խաչենագետի ձախ ափին, Վանքասարի հյուսիսային ստորոտում[1]։ Գտնվում էր շրջկենտրոնից 31 կմ հարավ։
Գյուղ | ||
---|---|---|
Ղազանչի | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտ | |
Համայնք | Աղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Այլ անվանումներ | Կազանչի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահանգի Ջևանշիրի գավառի մեջ։
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղն արևելքից սահմանակից է Վերին Ղարաբաղի (Արցախի) տափաստանի հետ, իսկ մյուս կողմերից շրջափակված է լեռներով։ Ղազանչիի մոտակայքում է գտնվում Ճանկաթաղ (Ջանյաթաղ) գյուղը, որի շրջակայքում կան մի շարք հնավայրեր և ավերված դամբարաններ։ Շրջապատված է անտառներով։
Բնակչություն
խմբագրելՀայաբնակ է։ 1909 թվականին ուներ 60 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը հացահատիկների մշակություն, այգեգործությունն ու անասնապահությունն էր։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԳյուղի առավել հայտնի տեսարժան վայրերից են Կյուլ Մելիք (Գայլ Մելիք), Սուրբ Գևորգ եռանավ բազիլիկ եկեղեցին (12-րդ դար) և Կարամիր եղցու հին գյուղատեղիները, պաշտամունքային կիսավեր կառուցվածքների փլատակները (9-16-րդ դարեր) և հանգստարանները։ Հայտնի են նաև Կարմիր եղցի, Սուրբ Գևորգ և Մեղրակեր սրբավայրերը, ինչպես նաև բազմաթիվ մահարձանները և խաչքարերը[1]։ Գյուղի շրջակայքում Տիգրանակերտ քաղաքի ավերակներն են և Նատարին բերդի մնացորդները։
Հասարարակական կառույցներ
խմբագրել1990 թվականի դրությամբ գյուղն ուներ ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջեր 33–34. ISBN 4902020000.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3 էջ 497