Ձորակ (Չարսանջակի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ձորակ (այլ կիրառումներ)

Ձորակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում էր Բերրի գյուղաքաղաքից հյուսի, լեռնալանջի վրա։

Գյուղ
Ձորակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉարսանջակի գավառակ
Այլ անվանումներԾորակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1915 թվականի նախօրյակին ուներ 32 տուն՝ 220 բնակչով, որից 160-ը՝ հայեր էին, իսկ մնացածը՝ քրդեր։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործություն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ձորակն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի, իսկ գյուղի մոտ՝ ձորափին, գտնվում էին Ս. Վառվառ և Ս. Նշան եկեղեցիների ավերակները[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խարբերդի նահանգ, Չարսանջակ գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 484

Աղբյուրներ խմբագրել