Ձյունիտիրո Կոիձումի[4] (ճապ.՝ 小泉 純一郎, հունվարի 8, 1942(1942-01-08)[1][2][3], Յոկոսուկա, Կանագավա, Ճապոնիա), Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Ճապոնիայի վարչապետը 2001 թվականից մինչև 2006 թվականը։

Ձյունիտիրո Կոիձումի
ճապ.՝ 小泉純一郎
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1942(1942-01-08)[1][2][3] (82 տարեկան)
ԾննդավայրՅոկոսուկա, Կանագավա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունԿեյոյի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ, Կանագավա պրեֆեկտուրայի Յոկոսուկայի ավագ դպրոց, Յոկոսուկա քաղաքի Ումահորիի միջնակարգ դպրոց և Յոկոսուկա քաղաքի Յամաձակիի տարրական դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ
Ծնողներհայր՝ Ձունյա Կոիձումի, մայր՝ Յոսիե Կոիձումի
Զբաղեցրած պաշտոններԱրտաքին գործերի նախարար, Ճապոնիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Գյուղատնտեսության, անտառաբուծության և ձկնարդյունաբերության նախարար, Փոստի և հեռահաղորդակցության նախարար, Ճապոնիայի վարչապետ և Ճապոնիայի վարչապետ
ԿուսակցությունՃապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Քրիզանտեմի վերին օրդեն և Սիկատունայի շքանշան
ԱնդամությունՍեյվա Սեյսակու Կենկյուկայ և YKK?
ԵրեխաներԿոտարո Կոիձումի և Սինձիրո Կոիձումի
Ստորագրություն
Изображение автографа
 Junichiro Koizumi Վիքիպահեստում

Կրթություն

խմբագրել

Կոիձումին եղել է հայտնի քաղաքական գործիչ, 2005 թվականին լիբերալ դեմոկրատական կուսակցությունը իր ղեկավարությամբ ստացել է խորհրդարանային մեծամասնությունը։ Ներքին քաղաքականության բարեփոխումների, պետական պարտքի կրճատման և փոստային ծառաայությունների մասնավորեցման կողմնակիցն էր։ Նրա օրոք արտաքին քաղաքականությունը հայտնի է դարձել Չինաստանի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ։ Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի գրավված երկրների կողմից բողոքին, նա բազմիցս այցելում էր Յասուկունի տաճարը, որտեղ հարգում էին պատերազմի ժամանակ զոհված զինվորների և ռազմական գործիչների, ներառյալ` զինվորական հանցագործների հիշատակը։ Բազմիցս պահանջել է Ռուսաստանին պատկանող Կուրիլյան կղզիների վերադարձը։ Ակտիվորեն խթանել է ճապոնական զորքերի Իրաք ուղարկումը։ Ելույթ է ունեցել Ճապոնիայի սահմանադրության փոփոխման համար` կայսերական գահին իգական ժառանգությունը հաստատելու նպատակով։

Իր կառավարման ժամանակաշրջանը հայտնի է դարձրել տնտեսական բարեփոխումներով, որի արդյունքում շուրջ մեկ միլիոն ճապոնացի այժմ ապրում է պետական նպաստներով[5], ներառյալ նաև Յակուձայի ավազակային կազմակերպության նախկին մասնակիցները։ Կոիձումիի բարեփոխումներից առավել հայտնի է պետական փոստային ծառայության մասնավորեցումը, որը միաժամանակ ներառված է Ճապոնիայի մեծ վարկային կազմակերպությունների ցանկում, որը մրցակցում է առևտրային բանկերի հետ։ Կոիձումին փոստային ծառայության մասնավորեցումն անվանում էր «բարեփոխումների բարեփոխում», քանի որ «Միջոցների անարդյունավետ ծախսումը նվազեցնում է գանձարանի միջոցները և աղտոտում շրջակա միջավայրը»[6]։

Հակված է բանավեճերի և պոպուլիստական հասարակական հրապարակումների, խարիզմատիկ, դրական իմիջ ունեցող, էներգիայով լի քաղաքական գործիչ է։ Կանանց նշանակել է պատասխանատու պետական պաշտոնների, ներառյալ` ճապոնյայի արտաքին գործերի նախարարի պաշտոնի, որը զբաղեցրել է Մակիկո Տանակոն։ Բաժանված է, ունի երկու որդի։ Հասակը 169սմ է, քաշը` 60կգ։ Հեղինակավոր Կեյո համալսարանի շրջանավարտ է եղել։

Կոիձումին հրապարակել է, որ 2006 թվականին նա հեռանալու է վարչապետի պաշտոնից` համաձայն լիբերալ դեմոկրատական կուսակցության կանոնների։ Կոիձումիի իրավահաջորդի հարցը մամուլում երկար ժամանակ ակտիվորեն քննարկվում էր։ 2006 թվականին երկու պաշտոններում էլ նրան փոխարինում է Շինզո Աբեն։

Պաշտոնից հեռանալուց հետո, մինչև 2013 թվականը հանրային ելույթներ չի ունեցել։ 2013 թվականին Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրոկայանի պայթյունից հետո սկսել է ակտիվորեն ելույթ ունենալ ընդդեմ Ճապոնիայի ատոմային էներգետիկայի, ինչը հակադրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից վարված միջուկային քաղաքականությանը ինչպես նրա կառավարության, այնպես էլ` իր հաջորդների կառավարության ժամանակ։

Տես Նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  5. «Grey gangsters get state pension — Times Online». Արխիվացված է օրիգինալից 2008-07-25-ին. Վերցված է 2021-04-23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 33 (օգնություն)
  6. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունիտիրո Կոիձումի» հոդվածին։