Ձյունե այծ
Ձյունե այծ
Ձյունե այծ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Վերնակարգ Paraxonia
Կարգ Երկսմբակավորներ (Artiodactyla)
Ընտանիք Սնամեջ եղջերավորներ (Bovidae)
Ենթաընտանիք Այծեր (Caprinae)
Ցեղ Oreamnos
Տեսակ Ձյունե այծ (O. americanus)
Միջազգային անվանում
Oreamnos americanus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ձյունե այծ[1][2] (լատին․՝ Oreamnos americanus), երկկճղակավոր կաթնասուն, սնամեջ եղջյուրավորների ընտանիքից։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը արուների մոտ 155—180 սմ է, էգերի մոտ՝ 140—170 սմ, վզակոթի բարձրությունը 80—110 սմ է, արուների քաշը 95—130 կգ է, իսկ էգերինը 60—90 կգ։ Եղջյուրների երկարությունը 21—30 սմ է,պոչինը՝ 10—20 սմ[3]։ Կյանքի չորրորդ տարում արուները ավելի բարձր են՝ 7,5-15 սմ, քան էգերը[4]։ Բուրդը խիտ, երկար, սպիտակ, փափուկ է։ Արտաքնապես ձյունե այծը նման է սովորական ընտանի այծի։ Արուների և էգերի մոտ եղջյուրների երկարությունը հասնում է 20-30 սմ-ի, եղջյուրներն հենց իրենք կլորացված կտրվածքի ձև ունեն։

Արեալը և բնակության վայրերը խմբագրել

Ձյունե այծ հանդիպում է Հյուսիսային Ամերիկայի արևմուտքում։ Հիմնական արեալը ԱՄՆ- ում՝ Այդահո նահանգների լեռնաշղթաներն են, Մոնատան և հարավ-արևելյան Ալյասկան, Կանադաում՝ Ալբերտաի, Բրիտահական Կոլումբիաի գավառները, Յուկոնի հարավի տարածքները։ Այդ տեսակը տարածված է նաև Օլիմպիկ թերակղզում, մինչև Ալյասկայի կենտրոն, ինչպես նաև Նեվադայում, Կոլորադոյում և Վայոմինգում։

Ձյունե այծը լեռնային կենդանի է, որն ապրում է դժվարամատչելի վայրերում, անտառների սահմանից վեր, ամռանը հաճախ հանդիպում ենք նույնիսկ ծովի մակարդակից 3000 մետր բարձր բարձրության վրա։ Սնվում է խոտերով և քարաքոսներով, լավ կարող են դիմանալ մինչև 40 °С սառնամանիքի։ Միշտ լինում են փոքր նախիրներով ։

Բազմացում խմբագրել

Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ծնունդը ՝ մայիս-հունիս ամիսներին, ավելի հաճախ մեկ այծ է ծնվում, ավելի հազվադեպ ՝ երկու։

Պահպանում խմբագրել

Կենսաբանների մոտավոր գնահատականների համաձայն, ձյունե այծերի ընդհանուր քանակը ներկայումս կազմում է 80,000-ից 119,000՝ հասուն առանձնյակների հետ։ Միևնույն ժամանակ, Կանադայում ապրում է մոտավորապես 58,000 կենդանի, բայց այս ցուցանիշը կարող է տատանվել 44,000-ից 72,000 առանձնյակների, բաշխված հետևյալ կերպ՝ Ալբերտա ՝2750; Բրիտանական Կոլումբիա՝ մինչև 39 000 մինչև 67 000, հյուսիս-արևմտյան տարածքներում  ՝ 1000, Յուկոնում՝  1400։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակչության թվաքանակը տատանվում է 36,000-ից 47,000 առանձնյակների, հարակից նահանգներում՝ ավելի քան 12,000 կենդանիների և Ալյասկայում 24,000-ից մինչև 33,000[5]։.Այս տեսակը գտնվում է հսկողության տակ։ Այնուամենայնիվ, չնայած համեմատաբար փոքր թվին,բնավայրերի տարածքների անմատչելիության պատճառով ոչնչացման վտանգը փոքր է։

Տեսակը պաշտպանված է։ Այնուամենայնիվ, չնայած համեմատաբար փոքր թվի, բնակավայրերի տարածքների անմատչելիության պատճառով ոչնչացման վտանգը փոքր է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. '''Ձյունե այծ''', Флинт В. Е. (Artiodactyla) // Жизнь животных. Том 7. Млекопитающие / под ред. В. Е. Соколова. — 2-е изд. — М.: Просвещение, 1989. — С. 499—500. — 558 с. — ISBN 5-09-001434-5
  2. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие
  3. Castello J. R. (2016) Bovids of the World: Antelopes, Gazelles, Cattle, Goats, Sheep, and Relatives. — Princeton University Press. — Pp. 426—427. — 664 p. — ISBN 978-0-691-16717-6
  4. J. M. Gross, D. Reed Kneeland, R. Reich 2002. Gis-Based Habitat Models for Mountain Goats. Journal of Mammalogy, 83 (1): 218—228.
  5. Festa-Bianchet M. 2008. Oreamnos americanus. The IUCN Red List of Threatened Species 2008.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունե այծ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունե այծ» հոդվածին։