Ձկնալյուր, ձկան վերամշակման մնացորդներից ստացվող կերային արտադրանք։ Հանդիսանում է համակցված կերերի կարևոր բաղադրատոմսերից։

Ձկնալյուրի փոշի
Ձկան կերի գործարան Շոտլանդիայի Բրեսսեյ բնակավայրում

Ձկնալյուրի պատրաստման համար հումքը չորացնում և աղում են[1]։ Բարձրորակ ձկնալյուրը հարուստ է պրոտեինով (մինչև 60-72%[2]), կալցիումով (1 կգ-ում՝ 67,2 գ), ֆոսֆորով (31,8 գ), A, B և D վիտամիններով։ Մեկ կիլոգրամ ձուկը պարունակում է մինչև 60% պրոտեին, 1,31 կերամիավոր, 65-70 % պրոտեինի դեպքում՝ 1,43 կերամիավոր։ Մեծ քանակությամբ ճարպի (18%-ից բարձր) պարունակությամբ ձկնալյուրը հնարավոր չէ երկար պահպանել, իսկ կենդանիներին դրանով կերակրելիս նրանց միսն ու կաթը ձեռք են բերում ձկան համ ու հոտ։ Յուղատու ձկնատեսակների պարագայում, նախևառաջ առանձնացվում է ձկան յուղը[3]։

Ձկնալյուրը ներառվում է գյուղատնտեսական կենդանիների (մասնավորապես՝ խոզերի, թռչունների, մորթատու գազանների և հորթերի) օրական կերաբաժիններում։ Բտման վերջին փուլում կաթնատու կովերին տրվում է քիչ քանակությամբ ճարպ պարունակող ձկնալյուր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://edis.ifas.ufl.edu/fa122 FA122
  2. «Manufacture, Storage, Composition And Use Of Fish Meal». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.(անգլ.)
  3. M. L. Windsor for the UK Department of Trade and Industry, Torry Research Station. Fish meal. Torry Advisory Note No. 49 Արխիվացված 2019-01-01 Wayback Machine Published by FAO in partnership with Support unit for International Fisheries and Aquatic Research, SIFAR, 2001) Bibliographical information from FAO index page Արխիվացված 2018-12-30 Wayback Machine

Գրականություն խմբագրել

  • Այվազյան, Հովհաննես (2015). «Գյուղատնտեսական հանրագիտարան». Երևան: ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. էջ 1096. ISBN 9785897000418.