Կերի միավոր, կերամիավոր, կերերի ընդհանուր սննդարարության չափման և համեմատման միավոր։

Մեկ կերի միավորի սննդարարությունը (ըստ խոշոր եղջերավոր կենդանու օրգանիզմում կուտակված ճարպի քանակի) հավասար է 150 գ ճարպի կամ 1414 կկալ։

ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում կերը գնահատում են մարսվող սննդանյութերի քանակով (անգլ.՝ feed conversion rate)։ Կերամիավորով հաշվարկվում են գյուղատնտեսական կենդանիների կերային նորմաները։

Արտաքին հղումներ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 392