Բացել գլխավոր ցանկը

Թրոմբոֆլեբիտ (լատ.՝ thrombophlebitis՝ մակարդուկ, մակարդախցան երակ), երակի պատի բորբոքում՝ լուսանցքը փակող մակարդուկի՝ թրոմբի առաջացմամբ[4]։ Պատճառներն են՝ վարակիչ հիվանդությունները, երակների վնասվածքները, արյան հոսքի դանդաղումը և մակարդելիության բարձրացումը։ Լինում է մակերեսային և խորանիստ երակների թրոմբոֆլեբիտ։ Առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթների և փոքր կոնքի երակները, հազվադեպ՝ սիներակները, դռներակը, լյարդային երակները։ Երբեմն թրոմբոֆլեբիտ հանդիսանում է ծննդաբերության, զանազան վիրահատությունների, վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների բարդություն։ Սուր թրոմբոֆլեբիտն արտահայտվում է ախտահարված երակների ցավերով, մարմնի ջերմության բարձրացմամբ, դողով։ Մակերեսային երակների թրոմբոֆլեբիտ բնորոշվում է ցավոտ, պինդ հանգույցների առաջացմամբ և երակի ուղղությամբ մաշկի կարմրությամբ։ Խորանիստ երակների թրոմբոֆլեբիտի դեպքում արյան հոսքի խանգարման հետևանքով առաջանում է ծայրանդամի այտուց։ Հնարավոր է նաև թրոմբոֆլեբիտի քրոնիկական ընթացք, պարբերաբար սրացումներով։ Թրոմբոֆլեբիտի ամենավտանգավոր բարդությունը թրոմբի պոկվելը և դրանով թոքային զարկերակի խցանվելն է։ Բուժումը կախված է թրոմբոֆլեբիտի ձևից և փուլից՝ հանգիստ, անտիբիոտիկներ, հակամակարդիչ դեղանյութեր, երբեմն՝ վիրաբուժական միջամտություն։

Թրոմբոֆլեբիտ
Great saphenous vein thrombosis 05091312009.jpg
Մեծ ենթամաշկային երակի թրոմբոզի ռադիոլուսանկարը։
Տեսակհիվանդություն[1]
Ենթադասֆլեբրիտ[1][2]
Բուն պատճառC3410[3][2] և C3410[1]
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
MedlinePlus001108
MeSHIDD013924 և D013924
Disease OntologyDOID:3875 և DOID:3875
NCI ThesaurusC3410[3][2] և C3410[1]

ԱխտանիշներԽմբագրել

Այս ախտանիշները հաճախ, բայց ոչ միշտ կապված են թրոմբոֆլեբիտի հետ[5]։

  • ցավեր ախտահարված մարմնի հատվածում
  • մաշկի կարմրություն կամ բորբոքում (ոչ միշտ)
  • ծայրանդամների էդեմա
  • լավ տեսանելի լարանման երակներ
  • ոտքերում տեղայնացված ջերմության զգացում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-05-13 — 2019-05-13 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 Disease Ontology release 2018-07-05 — 2018-07-05 — 2018.
  4. Torpy JM, Burke AE, Glass RM (July 2006)։ «JAMA patient page. Thrombophlebitis»։ JAMA 296 (4): 468։ PMID 16868304։ doi:10.1001/jama.296.4.468 
  5. Thrombophlebitis. MedlinePlus Medical Encyclopedia. Public domain text. Update Date: 4/19/2004. Updated by: Brian F. Burke M.D., Department of Internal Medicine, Munson Medical Center, Traverse City, MI. Review provided by VeriMed Healthcare Network.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 228