Ձայնորդներ, բաղաձայն հնչյուններ, որոնք իրենց ձայնային հատկանիշներով առավել մոտ են ձայնավորներին։

ԲնութագրությունըԽմբագրել

Արտաբերությամբ ձայնորդներ բնութագրվում են արգելքների՝ նեղվածքների, առկայությամբ, դա հիմք է տալիս ձայնորդներ դասելու բաղաձայնների շարքը։ Սակայն ձայնային սպեկտրով ձայնորդներ նմանվում են ձայնավորներին և բնութագրվում են որոշակի ձևամասնիկներով, որոնք, ի տարբերություն ձայնավորների, ավելի թույլ են։ Ձայնորդներ ունեն նաև գործառական առանձնահատկություն. որոշ լեզուներում (սերբերեն, չեխերեն, անգլերեն) դրանք կարող են հանդես գալ նաև որպես վանկարար հնչյուններ։ Հայերենի ձայնորդներ են մ, ն, լ, յ, ր, ռ։

ԿազմավորությունըԽմբագրել

Ըստ կազմավորման տեղի լինում են ռնգային՝ մ, ն, քմային՝ յ, ալվեոլային՝ ր, ռ, լնդերքային՝ լ։ Ըստ արտաբերման եղանակի մ և ն հպական ձայնորդներ են, ր, լ, յ՝ նեղվածքային, իսկ ռ՝ թրթռուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 693