Գելա Ձագնիձե

վրացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ձագնիձե Գելաից)

Գելա Բադրեևիչ Ձագնիձե (մայիսի 19, 1975(1975-05-19)[1], Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 24, 2015(2015-10-24)[1], Բրյանսկ, Ռուսաստան[2]), վրացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Վրաստանի գավաթի ֆինալիստ 1998/99:

Գելա Ձագնիձե
Գելա Բադրեևիչ Ձագնիձե
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գելա Բադրեևիչ Ձագնիձե
Քաղաքացիությունը  Վրաստան,  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 19, 1975(1975-05-19)[1]
Ծննդավայր Քութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվ հոկտեմբերի 24, 2015(2015-10-24)[1] (40 տարեկան)
Մահվան վայր Բրյանսկ, Ռուսաստան
Հասակ 178
Քաշ 68
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1994 Վրաստան Տորպեդո-2 (Քութայիս) 27 (7)
1994-1996 Վրաստան Ռցմենա (Քութայիս) 49 (15)
1996-2000 Վրաստան Սամգուրալի (Ցխալտուբո) 82 (7)
2001-2004 Ռուսաստան Դինամո (Բրյանսկ) 68 (3)
2004-2005 Ռուսաստան Լոկոմոտիվ (Կալուգա) 23 (5)
2007-2008 Ռուսաստան Բեժիցա (Բրյանսկ)
2013 Ռուսաստան Արսենալ-ԲԳԻՏԱ (Բրյանսկ)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բադրա և Թամարա Ձագնիձեների ընտանիքում։ Սովորել է Քութայիսի համար 31 դպրոցում։ 1997 թվականին ավարտել է Քութայիսի մանկավարժական համալսարանը։

Քութայիսի ֆուտբոլի սան։ Կարիերան սկսել է Թուրքիայում, Տրապիզոնի «Սյուրմենեսպոր» թիմում։ 1992/1993 մրցաշրջանի ընթացքում վերադարձավ Վրաստան և շարունակեց հանդես գալ Քութայիսի «Տորպեդոյում», որտեղ խաղաց երկու տարի։ Հետո տեղափոխվեց «Ռցմենա» (Քութայիս)։ 1996 թվականի ամռանը տեղափոխվեց «Սամգուրալի», որտեղ հաղթեց առաջին լիգայի առաջնությունը 1995/1996, պատրաստվում է բարձրագույն խմբում իր առաջին մրցաշրջանին։ «Սամգուրալիի» հիմնական կազմում անեց է կացնում չորս մրացաշրջան Վրաստանի հզոր դիվիզիոնում 82 խաղում խփելով 7 գոլ։ 1999/2000 մրցաշրջանում իր թիմին օգնել է հասնել Վրաստանի գավաթի առաջնության եզրափակիչ և եզրափակչում Քութայիսի «Տորպեդոյի» հետ խաղում նա դաշտ դուրս չեկավ։

2001 թվականին տեղափոխվեց Ռուսաստանի երկրորդ լիգայի «Դինամո» (Բրյանսկ)։ 2003 թվականին «Դինամոն» մինչև վերջին տուրը գլխավորում էր երկրորդ լիգայի մրցաշարային աղյուսակը, բայց վերջին տուրում «Ելեցի» դեմ խաղում կորցնելով միավոր (1:1) թիմը չկարողացավ մնալ առաջինը և «Օրյոլի» հետ հավաքեց հավասար 83 միավոր, ըստ կանոնադրության նշանակվեց «ոսկե գնդակ», առաջին լիգա դուրս գալու համար։ «Դինամոն» պարտվեց (1:2), բայց չնայած դրան վաստակեց իրավունք մասնակցել առաջին լիգային, Պետերբուրգյան «Դինամո»։ Ձագնիձեն առաջին լիգայում խաղաց ընդամենը երեք խաղ և 2004 թվականի կեսին տեղափոխվեց երկրորդ լիգայում հանդես եկող «Լոկոմոտիվ» (Կալուգա), որի կազմում հանդես եկավ ամբողջ մրցաշրջանի ընթացքում։

Հետագայում խաղաց Բրյանսկի «Բեժիցայում» և «Արսենալում», բայց արդեն սիրողական մակարդակում։ Բրյանսկի «Պարտիզանում» աշխատել է երեխաների մարզիչ։

Մահացել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Наши легионеры. Ближнее зарубежье. Часть 2». Рассуждения о брянском футболе. Sports.ru. 29 октября 2015. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.