Հովհաննես Բադալյան

հայ երգիչ
(Վերահղված է Հ. Բադալյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Բադալյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Համբարձումի Բադալյան (դեկտեմբերի 15, 1924(1924-12-15)[1][2], Sheverin, Համադանի նահանգ, Իրան[1][2] - օգոստոսի 19, 2001(2001-08-19)[2], Երևան, Հայաստան[2]), հայ երգիչ (տենոր), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961

Հովհաննես Բադալյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էդեկտեմբերի 15, 1924(1924-12-15)[1][2]
Sheverin, Համադանի նահանգ, Իրան[1][2]
Երկիր Հայաստան
Մահացել էօգոստոսի 19, 2001(2001-08-19)[2] (76 տարեկան)
Երևան, Հայաստան[2]
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնտենոր[1][2]
Գործիքներվոկալ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1949)[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ,
և Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Իրանի Համադան քաղաքի մոտ գտնվող Շավարին գյուղում։ Նշանավոր հայ երգչի ընտանիքը Գարդաբադ–Վարդապատ գյուղից է ծագում։ Հովհաննեսի ծնողները Գարդաբադից գաղթել են Շավարին գյուղ՝ Համադան քաղաքի մերձակայք։

1946-1949 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1986 թվականին ավարտել Երևանի կոնսերվատորիան։ 1949-1954 թվականներին՝ Հայաստանի երգի-պարի պետական, 1954-2001 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի ժողգործիքների անսամբլների մեներգիչ։ 1982-2001 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ Վախճանվել է Երևանում։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Բադալյանի երգացանկում էին հայ դասական և ժամանակակից հեղինակների (Խաչատուր Ավետիսյանի «Որտեղ գտնեմ քեզ», «Երբ կանչում ես ինձ», Արամ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի», Նիկոլ Գալանդերյանի «Դու նորից եկել ես», «Ափսոսանք»), ժողովրդական («Հորովել», «Խանիման-ջանիման», «Սարերի հովին մեռնեմ»), աշուղական (Ջիվանու «Ազգ իմ») երգեր։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Երգել է հայ դասական և ժամանակակից հեղինակների, ժողովրդական, աշուղական երգեր, որոնց կատարումներն աչքի են ընկել քնարականությամբ, մեղեդային նուրբ ելևէջներով[3][4]։

 
Հովհաննես Բադալյանի հուշատախտակը Երևանի Կոմիտասի պողոտայում

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 189.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 189.
  4. «Քայլենք Հովհաննես Բադալյանի հետքերով». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 204