Հրեշների կրկես (ֆիլմ)

Հրեշների կրկես (անգլ.՝ Freak Show), ռեժիսոր Թրուդի Սթայլերի ամերիկյան անկախ դրամատիկական տրագիկոմեդիան, որը նկարահանվել է ըստ Ջեյմս Սենթ Ջեյմսի համանուն ստեղծագործության։ Պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 13-ին Բեռլինի կինոփառատոնում[2][3]։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ալեքս Լոուտերը, Էբիգեյլ Բրեսլինը, Աննասոֆիա Ռոբը և Բեթ Միդլերը։

Picto infobox cinema.png
Հրեշների կրկես
անգլ.՝ Freak Show
Հրեշների կրկես (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և դրամա
Թվականփետրվարի 13, 2017 և 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորTrudie Styler?[1]
ՊրոդյուսերԴրյու Բերիմոր
Սցենարի հեղինակJames St. James?
ԴերակատարներԱլեքս Լոուտեր, Էբիգեյլ Բրեսլին, Բեթ Միդլեր, Աննասոֆիա Ռոբ, Յան Նելսոն, Լորեյն Թուսեն, Լավերնա Քոքս, Լարրի Փայն, Willa Fitzgerald? և Սելիա Ուեսթոն
ՕպերատորԴանթե Սպինոտտի
ԵրաժշտությունԴեն Ռոմեր
ՄոնտաժՍառա Ֆլեք
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունFlower Films? և Maven Screen Media?
Տևողություն91 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Էքսցենտրիկ դեռահաս Բիլլի Բլումը (Ալեքս Լոուտեր) մեկ ուսումնական կիսամյակով տեղափոխվում է խիստ պահպանողական դպրոց՝ այսպես կոչված, «կարմիր նահանգներից» մեկում։ Համադասարանցիների հետ հարաբերությունները հենց սկզբից չեն ստացվում, քանի որ նրանք զարմացած են այն փաստից, որ Բիլլին կանացի հագուստ է կրում։ Տղային ընկերաբար վերաբերվող միակ մարդիկ ֆուտբոլի աստղը և շատախոս աշակերտուհին են։ Ընդ որում՝ Բիլլին իր համար բազմաթիվ թշնամիներ է ձեռք բերում՝ ի դեմս Լիննեթի (Աբիգեյլ Բրեսլինի) և նրա ընկերուհիների։ Բիլլին որոշում է բոլորին վերջնականապես զարմացնել` մասնակցելով «Դպրոցի թագուհի» մրցույթին։

ԴերերումԽմբագրել

  • Ալեքս Լոյտեր` Բիլի Բլում, դպրոցի նոր աշակերտ[4]։
  • Էբիգայլ Բրեսլին` Լիննե Ֆրանց, Բիլլիի գլխավոր մրցակիցը[5][6]։
  • Աննասոֆիա Ռոբ` Blah Blah Blah[7]
  • Բեթ Միդլեր` Բիլիի մայրը, դերասանուհի[7]
  • Իեն Նելսոն` Մարկ «Ֆլիպ» Քելլի[7]
  • Լորեյն Տուսեն` Ֆլոսի[7]
  • Լավերնա Կոկս` Ֆելիցիա, լրագրող[5]
  • Սելիյա Ուեսթոն` Ֆլորենս
  • Լարի Պայն` Բիլիի հայրը, ալկոհոլիկ[5]
  • Ջոն Մաքինրոյ` Կարտեր, դպրոցի մարզիչը

Ստեղծման պատմությունԽմբագրել

2015 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է, որ Թրուդի Սթայլերն կնկարահանի իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ ըստ Ջեյմս Սենթ Ջեյմսի «Հրեշների կրկեսը» պատմվածքի[7]։ Հայտնի է դարձել, որ Դրյու Բերրումորը կլինի ֆիլմի պրոդյուսերը[7]։

Նկարահանումները սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում[5][8]։ Ֆիլմի երաժշտությունը գրել է երաժիշտ Դեն Ռոմերը[9]։

Ֆիլմի տեսարաններից մեկում կարելի է տեսնել Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» նկարը, որտեղ Բիլին նստած է սեղանի կենտրոնում։

ԹողարկումԽմբագրել

2017 թվականին Բեռլինի կինոփառատոնում՝ պրեմիերայից անմիջապես հետո, IFC Films ընկերությունը գնել է ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրման իրավունքները[10]։ Թողարկումը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 12-ին[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt5089534/
  2. «Freak Show»։ Berlin International Film Festival։ Վերցված է փետրվարի 3, 2017 
  3. Roxborough Scott (հունվարի 13, 2017)։ «Berlin Film Festival Reveals Final Films in Generations Sidebars Aimed at Young Audiences»։ The Hollywood Reporter։ Վերցված է փետրվարի 3, 2017 
  4. Jaafar Ali (հոկտեմբերի 20, 2015)։ «Alex Lawther Set To Topline Trudie Styler’s ‘Freak Show’»։ deadline.com։ Վերցված է նոյեմբերի 30, 2015 
  5. 5,0 5,1 5,2 5,3 McNary Dave (հոկտեմբերի 29, 2015)։ «Abigail Breslin, Laverne Cox Join LGBT Film ‘Freak Show’»։ Variety։ Վերցված է նոյեմբերի 30, 2015 
  6. Fleming Jr Mike (նոյեմբերի 23, 2015)։ «Abigail Breslin Lands Lead Role In ‘Freak Show’ Movie»։ deadline.com։ Վերցված է նոյեմբերի 30, 2015 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Busch Anita (հոկտեմբերի 2, 2015)։ «Trudie Styler To Direct Bette Midler, Others In LGBT Film ‘Freak Show’»։ deadline.com։ Վերցված է նոյեմբերի 30, 2015 
  8. «On the Set for 10/30/15: Keanu Reeves Starts on John Wick Sequel, Seth Rogen and Zac Efron Wrap Up Neighbors 2»։ ssninsider.com։ հոկտեմբերի 30, 2015։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 1, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2015 
  9. «Dan Romer Scoring Trudie Styler's 'Freak Show'»։ FilmMusicReporter։ հունվարի 31, 2017։ Վերցված է փետրվարի 1, 2017 
  10. Busch Anita (մայիսի 19, 2017)։ «IFC Films Picks Up Trudie Styler’s Feature Directing Debut ‘Freak Show’»։ Deadline.com։ Վերցված է մայիսի 19, 2017 
  11. «Freak Show»։ IFC Films։ Վերցված է հոկտեմբերի 31, 2017 

Արտաքին հղումներԽմբագրել