Հրեաները Ադրբեջանում

Ադրբեջանում գոյություն ունի երեք հրեական համայնք՝ 1. Լեռնական հրեաներ, նրանք հիմանականում ապրում են Ղուբայում և Բաքվում, 2. Աշկենազ-հերաների համայնք ապրում են հիմնականում Բաքվում և Սումգայիթում, 3. Վրացական հրեաներ ապրում են հիմնականում Վրաստանի հետ սահմանամերձ շրջաններում:

Աշկենազական հրեաների սինագոգ Բաքվում

ՊատմությունԽմբագրել

Հրեական համայնքի պատմությունԽմբագրել

 
Հերական սինագոգ Բաքվում

Ադրբեջանի պատմության գրեթե ողջ ընթացքում այստեղ ապրել են հրեաներ, ովքեր պատկանում էին տարբեր էթնիկ խմբերի՝ լեռնական հրեաներ, աշկենազներ և վրացական հրեաներ: Այս տարածքում հրեաների մասին ամենահին հիշատակությունները գտնվել են 1990 թվականի հնագիտական պեղումների ժամանակ: Պեղումների արդյունքում հայտնաբերվեցին հրեական թաղամասի և Շաբրանական սինագոգի մնացորդներ, որոնք թվագրվում էին Մ.թ.ա. VII դարին[1]:

1810 թվականից աշկենազները սկսում են հաստատվել Բաքվում[2]: 1835 թվականին պաշտոնական տվյալներով Ղուբայում կար 2,718 հրեա[3]:

1897 թվականի մարդահամարի տվյալներով Բաքվում կար 2,341 հրեա[4]: Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ժամանակաշրջանում պետության կառավարության անդամների մեջ էր հրեա Եվսեյ Հինդեսը ով զբաղեցնում էր ԱԺՀ-ի առողջապահության նախարարի պաշտոնը[5]:

Լեռնական հրեաներԽմբագրել

Արևելյան կովկասում հրեական բնակչությանը զգալի վնաս հասցվեց Նադիր շահի արշավանքների ժամանակ: 1731 թվականին, երբ նա գրավեց Կուսարի գյուղը, ստիպեց այստեղ բնակվող բոլոր հրեաներին իսլամ ընդունել [6]: Նադիր շահի արշավանքների արդյունքում ոչնչացվեցին լեռնական հրեաների մի շարք բնակավայրեր: Հեռանալով այս շրջաններից նրանք գնացին Ղուբա և պաշտպանվեցին տեղի խան Հուսեյն Ալիի հովանու տակ գտնվելով[7]:

ՀանդուրժողականությունԽմբագրել

Ադրբեջանում բնակվող հրեաները գործնականում երբեք չեն բախվել հակասեմինիզմի դրսևորումների: Նույնիսկ այն շրջանում, երբ աշխարհում սկսվել էին հակասեմինիստական բռնկումներ: Հրեական համայնքի ներկայացուցիչները ակտիվ մասնակցություն են ունեցել և շարունակում են ունենալ Ադրբեջանի քաղաքական, մշակույթային և սոցիալտնտեսական կյանքին: Այսօր Բաքվում տարբեր շինությունների վրա մնում են հուշատաղտակներ, որոնք վկայում են, որ այդտեղ ապրել են հայտնի հրեաներ[8]: Հրեա Եվդա Աբրահամովը հանդիսանում է Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր:

 
Բաքվում բնակվող հրեա երեխաների համար կրթական կենտրոնի հիմնադրման արարողություն (2007 թվականի մայիսի 31):

Ներկա պահին երկրում գործում են մի քանի հրեական սինագոգ, ինչպես նաև հրեական «Սահնուտ» կազմակերպությունը: Որոնց կողմից հրեական համայնքի ու Ադրբեջանում Իսրայելի դեսպանության աջակցությամբ իրականացվում են տարբեր մշակութային և այլ նմանատիպ միջոցառումներ[5]:

2007 թվականի մայիսի 31-ին Հեյդար Ալիևի հիմնադրամի ֆինանսավորմամբ և ֆոնդի նախագահ Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ տեղի ունեցավ Բաքվում բնակվող հրեա երեխաների համար կրթական կենտրոնի հիմնադրումը, որի շինարարությունը ավարտվեց 2010 թվականին: 2010 թվակաբի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա կնոջ Մեհրիբան Ալիևայի և ԱՊՀ երկրներում հրեական համայնքների դաշնության նախագահ Լև Լավաևի հետ մասնակցեց կրթական կենտրոնի բացման արարողությանը[9]: Կենտրոնը ստեղծված է 450 ուսանողի համար, այնտեղ դասավանդվում են հրեական մշակույթի հիմունքներ[10]:

ՀակասեմինիզմԽմբագրել

Պատմականորեն հակասեմինիզմը Ադրբեջանի համար մեծ խնդիրներ չի ստեղծել[11]:

1995 թվականին Ադրբեջանում գրանցվեցին հրեաների վրա մի քանի հարձակումներ: «Նախկին ԽՍՀՄ-ում հրեաների պաշտպանության հանձնաժողովների միությունը» նշում է հրեա զույգի սպանությունը, 71-ամյա ծերունի սպանությունը և 30-ամյա երիտասարդի վրա հարձակումը,որի ժամանակ հարձակվողները նրան անվանել էին` «ահաբեկիչ սիոնիստ»: Նույն թվականի ապրիլին Բաքվի հրեաների գերեզմանատանը քանդվեց մոտ 50 գերեզման: Ադրբեջանից հեռացած փախստականները հայտնեցին, որ Ադրբեջանի իսլամական կուսակցությունը պարբերաբար իր թերթերի ևռադիոալիքների միջոցով հակասեմինիստական տրամադրություններ է բորբոքում, հիմնականում հայտարարելով` «դուրս շպրտեք հրեաներին այլապես նրանք կոչնչանան»: «Մուսաֆաթ» ազգայնական խմբավորման թերթերում ասվում էր` «Մի գնեք տներ հրեաներից, դրանք պատկանում են ձեզ:»[11]:

2001 թվականին Բաքվի հրեական գերեզմանատանը պղծվեց մոտ 50 գերեզման[12]:

2006 թվականին Ադրբեջանի նախկին ներքին գործերի նախարար (1992-93), Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (Բոզկուրտ) Իսգանդար Համիդովը հանդես եկավ մի շարք հակահրեական և հակաիսրայելական հայտարարություններով: Ըստ նրա՝ «Հրեաները արդեն վաղուց դարձել են Ադրբեջանի տերերը և իրենց ձեռքն են վերցնում երկրի հարստությունները»: Մեղադրելով մի շարք պատմաբանների սիոնիստների հետ դավադրություն կատարելու մեջ, նա նշեց, որ հող է նախապատրաստվում Ադրբեջանի նկատմամբ հետագա պահանջներ ներկայացնելու համար [13]. Նույն թվականի հուլիսի 27-ին, օգոստոսի 3-ին և 7-ին Բաքվում տեղի ունեցան հակաիսրայելական ցույցեր: Չնայած ցույցերը արտոնագրված չէին իշխանությունները չմիջամտեցին դրանց անցկացումանը: Օգոստոսի 5-ին մոտ 70 մարդ ցույց կազմակերպեցին ի պաշտպանություն «Հզբոլլահ» խմբավորման, որի ժամանակ մասնակիցները հանդես էին գալիս Իսրայելի, ԱՄՆ-ի ԵՄ-ի և այլ պետությունների դեմ ուղղված կարգախոսներով: Ցույցը ավարտվեց Իսրայելի և ԱՄՆ-ի դրոշները այրելով[13]: Ըստ Եվրասիայի հրեաների կոնգրեսի հակահրեական հայտարարությունները հիմնականում հնչում են իսլամի հետևորդների կողմից[14]:

2008 թվականին Ադրբեջանում չորս ադրբեջանցիներից և երկու լիբանանցիներից կազմված խումբը պլանավորել էր պայթեցնել Բաքվում գտնվող Իսրայելի դեսպանատունը: Նրանց պլանը չիրագործվեց, խումբը ձերբակալվեց և դատապարտվեց: 2010 թվականի մայիսին Ադրբեջանում կրկին բարձրացավ հակասեմինիզմի ալիք, որը կապված էր Իսրայելի կողմից թուրքական նավի վրա դրված կալանքի հետ: Հակաիսրայելական գործողությունները տեղի ունեցան արմատական հակաիսրայելական և ուղղակիորեն հակահրեական կարգախոսների ներքո Բաքվում և մի շարք այլ քաղաքներում: Ադրբեջանում հակահրեականության դրսևորումների հաճախակիությունը պայմանավորված են իսլամիստների ակտիվ գործողությունների հետ: Հակահրեականության տարածման հարցում ոչ պակաս դեր է խաղում հարևան Իրանը, որը օգտագործելով կրոնական և էթնիկ կապը ազդում է Ադրբեջանի բնակչության վրա[15]:

2012 թվականին կրկին պղծվել է Բաքվում գտնվող հրեական գերեզմանատունը: Ինչպես հաղորդում է «Հրեական լրատվական գործակալությունը» գերեզմանոցը վերածվել է աղբանոցի[16]: 2014 թվականի օգոստոսին նույն պատկերն է եղել Շամախիի հրեական գերեզմանատանը[17]:

Հրեական կազմակերպություններԽմբագրել

Հրեական համայնքը համարվում է Ադրբեջանում գործող ամենաազդեցիկ և ակտիվ համայնքներից մեկը: Մասնավորապես երկրում ստեղծվել և ակտիվ գործում է Ադրբեջանա-իսրայելական ընկերակցության կենտրոնը և այլ նմանատիպ կազմակերպություններ:

Դպրոցներ և սինագոգներԽմբագրել

Բաքվում ինչպես նաև Ղուբայում և Վարդաշենում գործում են մի քանի սինագոգներ: 2003 թվականին Բաքվում բացված սինագոգը համարվում է Եվրոպայում ամենամեծ սինագոգներից մեկը: 2003 թվականին Բաքվում բացել է առաջին հրեական դպրոցը: Ադրբեջանում եբրայերենի առաջին դասընթացները սկսվել են 1987 թվականին: Բաքվում և Ղուբայում գործում է 5 հրեական դպրոց, որտեղ սովորում է 1450 աշակերտ[18]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Азербайджан՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Баку՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. «Куба, уездный город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907 
  4. «Баку»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907 
  5. 5,0 5,1 Расим МУСАБЕКОВ։ «Становление независимого азербайджанского государства и этнические меньшинства» (ռուսերեն)։ sakharov-center.ru 
  6. Российская еврейская энциклопедия. — Российская академия естественных наук. — Т. 5. — С. 248.
  7. горские евреи՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  8. Еврейская община Азербайджана
  9. Президент Азербайджана Ильхам Алиев принял участие в открытии образовательного центра для еврейских детей "Хабад-Ор-Авнер" в Хатаинском районе Баку
  10. Образовательный центр «Хабад-Ор-Авнер»
  11. 11,0 11,1 «Azerbaijan»։ UCSJ։ 1998-01-01։ Վերցված է 2014-10-25 [1]
  12. «В Баку осквернено еврейское кладбище»։ Кавказский узел։ 2001-11-02։ Վերցված է 2014-10-25 [2]
  13. 13,0 13,1 «Lester and Sally Entin Faculty of Humanities The Stephen Roth Institute for the Study of Contemporary Antisemitism and Racism»։ Antisemitism Worldwide 2006։ Tau.ac.il։ Վերցված է 2014-10-25 [3] [4]
  14. «General Information on Azerbaijani Jewish Organizations»։ ЕАЕК։ Վերցված է 2014-10-25 [5]
  15. «Антисемитизм в Азербайджане, 2009–2010 г.»։ ЕАЕК։ Արխիվացված օրիգինալից 2013-08-20-ին։ Վերցված է 2013-07-28 
  16. Лев Гольдшмит (2012-07-30)։ «Осквернены могилы евреев»։ Агентство Еврейских Новостей։ Վերցված է 2014-10-25 [6]
  17. Лев Гольдшмит (2014-08-27)։ «Осквернены могилы евреев»։ Агентство Еврейских Новостей։ Վերցված է 2014-10-25 [7]
  18. Где живут евреи.

Արտաքին հղումներԽմբագրել