Հրաչյա Դեմիրխանով

, հայ ֆիզիկոս

Հրաչյա Արամի Դեմիրխանով (դեկտեմբերի 14, 1914(1914-12-14)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 30, 1983(1983-09-30)[1], Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1969ՎԽՍՀ (1981) և Աբխազական ԻԽՍՀ (1964) գիտությունների վաստակավոր գործիչ։

Հրաչյա Դեմիրխանով
Ծնվել էդեկտեմբերի 14, 1914(1914-12-14)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 30, 1983(1983-09-30)[1] (68 տարեկան)
Մահվան վայրՍուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1963)
Մասնագիտությունֆիզիկոս
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ

ԿենսագրությունԽմբագրել

Հրաչյա Դեմիրխանովը ծնվել է 1914 թվականի դեկտեմբերի 14-ին Վրաստանի Թիֆլիս քաղաքում։ 1937 թվականին ավարտել է Թբիլիսիի ինդրուստրիայի ինստիտուտը։ 1946 թվականից եղել է Սուխումի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ավագ գիտաշխատող, լաբորատորիայի բաժնի վարիչ[2]։

Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային։ Ստեղծել է (աշխատակիցների հետ) մեծ ինտենսիվության իոնային աղբյուրների սկզբունքորեն նոր տեսակ՝ դուոպլազմատրոն, մշակել և կառուցել մեծ լուծունակության զանգվածասպեկտրագրիչ։ Ուսումնասիրել է պլազմային հիմնարար հատկությունները՝ կառավարվող ջերմամիջուկային սինթեզ իրականացնելու նպատակով։ Հայտնաբերել է լիցքավորված մասնիկների հոսքի և պլազմայի կոլեկտիվ փոխազդեցությունը, առաջարկել է տոկամակն օգտագործել որպես բազմալիք իոնների աղբյուր։ Հեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատությունների[2]։

ՄահԽմբագրել

Մահացել է 1983 թվականի սեպտեմբերի 30-ին, Աբխազիայի Սուխում քաղաքում։

ՊարգևներԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Способ нагрева плазмы в замкнутых магнитных ловушках. Авторское свидетельство № 455715 ГК СМ СССР по делам изобретений и открытий. (Зарегистрировано в Гос. реестре 6 сентября 1974 г.) (համահեղինակ)։
  • О влиянии высокочастотного потенциала тороидального электрического поля на запирание заряженных частиц в замкнутой магнитной ловушке (համահեղինակ)։
  • Вклад армянского народа в победу в Великой Отечественной войне. Демирханов Рачия Арамович, Арутюнян К. А., Погосян Г. Р., Ер., 2010. С. 694-696.

ԳրականությունԽմբագրել

Саркисян А. Е., Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т. 2.-Ер., "Амарас", 2005, с. 371-392.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=3488
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 348։