Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաշք գործողը (այլ կիրառումներ)

«Հրաշք գործողը» (անգլ.՝ The Miracle Worker), ամերիկացի ռեժիսոր Արթուր Փենի լիամետրաժ երկրորդ ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է Ուիլյամ Գիբսոնի «Հրաշք գործողը» պիեսի հիման վրա, որն էլ հիմնված է կույր և խուլ Հելեն Քելլերի «Իմ կյանքի պատմությունը» ինքնակենսագրության վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Էնն Բենկրոֆտը և Պատի Դյուկը։ Ֆիլմը հաղթել է «Օսկար» մրցանակաբաշխության «Կանացի լավագույն դեր» և «Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր» անվանակարգերում։

Հրաշք գործողը
անգլ.՝ The Miracle Worker
ԵրկիրԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա[1][2] և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքԻմ կյանքի պատմությունը
Թվական1962
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱրթուր Փեն[1][2][3]
ՊրոդյուսերFred Coe?
Սցենարի հեղինակՈւիլյամ Գիբսոն
ԴերակատարներԷնն Բենքրոֆթ[2][4][3], Փեթի Դյուկ[4][3], Վիկտոր Ջորի[4][3], Ինգա Սվենսոն[4][3], Էնդրյու Փրայն[4], Բի Ռիչարդս[5], Ջոն Բլիս, Հուդիթ Լոուրի և Ուիլյամ Ֆ. Հեդոկ
ԵրաժշտությունLaurence Rosenthal?
ՄոնտաժԱրամ Ավակյան
Պատմվածքի վայրԱլաբամա
ԿինոընկերությունUnited Artists
Տևողություն107 րոպե
 The Miracle Worker (1962 film) Վիքիպահեստում

Ֆիլմը AFI տարբերակով Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում զբաղեցնում է 15-րդ տեղը[6]։

Սյուժե խմբագրել

Փերկինսի կույրերի դպրոցի տնօրեն Մայքլ Անագնոնսը դպրոցի նախկին սան Էնն Սալլիվանին աշխատանք է առաջարկում Քելլերների տանը, որտեղ ապրում էր մանկության տարիքում քութեշով հիվանդանալուց հետո կույր և խուլ դարձած Հելենը։ Նա հաճախ էր հիստերիայի նոպաներ ունենում, չէր կարողանում խոսել, քայլել և օգտվել սեղանի սպասքից։ Սալլիվանը համաձայնվում է։

Սալլիվանի առաջին նպատակն է դառնում Քելլերին ներշնչել կարգապահության գաղափարը։ Նա Հելենին սովորեցնում է օգտվել սեղանի սպասքից և անձեռոցիկից, ինչպես նաև ուղիղ քայլել։ Սակայն Սալլիվանի հիմնական նպատակն էր Քելլերին բացատրել, որ յուրաքանչյուր առարկա ունի անվանում։ Նա ցանկանում էր աղջկան ընտանիքի մյուս անդամներից մեկուսացնել փոքրիկ տանը, որտեղ նա անընդհատ սովորեցնում է նոր բառեր, որոնք շարունակում էին Հելենի համար ոչինչ չնշանակել։

Ուսուցանելու համար Սալլիվանին տրված երկու շաբաթն ավարտվում է։ Իր խնդիրների իրականացմանը չհասնելով՝ նա պատրաստվում է հեռանալ, երբ հանկարծ աղջկա գիտակցության մեջ կտրուկ բեկում է կատարվում․ նա հանկարծ հասկանում է, որ Սալլիվանի հատուկ շոշափումներն իր ձեռքին բառեր են նշանակում և համապատասխանում են առարկաների։ Նա առաջին անգամ փորձում է արտասանել «ջուր» բառը։ Ֆիլմի վերջում Քելլերն ու Սալլիվանը զրուցում են ձեռքի մատների միջոցով, և աղջիկը Սալլիվանին սեր է խոստովանում։

Արձագանքներ խմբագրել

Քննադատների արձագանքը գրեթե բացառապես դրական է եղել։ «Նյու Յորք Թայմս» ամսագրի քննադատ Բոսլի Կրոուտերը ֆիլմն անվանել է «ֆիզիկապես հզոր գործողությունների անմոռանալի ցուցադրություն», նաև բարձր է գնահատել Բենկրոֆտի և Դյուկի խաղը[7]։ TV Guide շաբաթաթերթի գրախոսականում ֆիլմը նկարագրվում է որպես «հրաշալի, սարսափելի, ցավալիորեն անկեղծ և երբեմն դաժան»[8]։ Time Out շաբաթաթերթում ֆիլմը գրախոսվել է որպես «արվեստի ցնցող տպավորող աշխատանք»[9]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Էնն Բենկրոֆտ Էնն Սալլիվան Էնն Սալլիվան
Պատի Դյուկ Հելեն Քելլեր Հելեն Քելլեր
Վիկտոր Ջորի Արթուր Քելլեր Արթուր Քելլեր
Ինգա Սվենսոն Քեթի Քելլեր Քեթի Քելլեր
Էնդրյու Փրայն Ջեյմս Քելլեր Ջեյմս Քելլեր
Քեթլին Կոմեգիս հորաքուրյր Իվ հորաքուրյր Իվ
Բի Ռիչարդս աղախին Վինի աղախին Վինի
Գրանտ Կոուդ բժիշկ բժիշկ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Թվական Կատեգորիա Առաջադրված Արդյունք
Օսկար 1963 Կանացի լավագույն դեր Էնն Բենկրոֆտ Հաղթանակ
Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր Պատի Դյուկ Հաղթանակ
Լավագույն ռեժիսուրա Արթուր Փեն Առաջադրված
Լավագույն ադապտացված սցենար Ուիլյամ Գիբսոն Առաջադրված
Հագուստի լավագույն ձևավորում Ռուտ Մորլի Առաջադրված
BAFTA 1963 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Կանացի լավագույն դեր Էնն Բենկրոֆտ Հաղթանակ
Ամերիկյան դերասանների գիլդիայի մրցանակաբաշխություն 1963 Լավագույն ռեժիսուրա Արթուր Փեն Առաջադրված
Ոսկե գլոբուս 1963 Լավագույն ֆիլմ – դրամա Առաջադրված
Կանացի լավագույն դեր – դրամա Էնն Բենկրոֆտ Առաջադրված
Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր – կինոֆիլմ Պատի Դյուկ Առաջադրված
Laurel Award 1963 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Երկրորդ պլանի կանացի լավագույն դեր Պատի Դյուկ Հաղթանակ
Կանացի լավագույն դեր – դրամա Էնն Բենկրոֆտ Առաջադրված
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխություն 1962 Լավագույն 10 ֆիլմեր Հաղթանակ
Կանացի լավագույն դեր Էնն Բենկրոֆտ Հաղթանակ
Photoplay Award 1962 Լավագույն ֆիլմ-ներկայացում Հաղթանակ
Սան-Սեբաստիանի կինոփառատոն 1962 Լավագույն ռեժիսուրա Արթուր Փեն Հաղթանակ
Կանացի լավագույն դեր Էնն Բենկրոֆտ Հաղթանակ
Ամերիկյան սցենարիստների գիլդիայի մրցանակաբաշխություն 1963 Լավագույն սցենար Ուիլյամ Գիբսոն Առաջադրված

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0056241/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film462819.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=4887.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.imdb.com/title/tt0056241/fullcredits
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. AFI's 100 Years...100 Cheers. — Американский институт киноискусства, 2004.
  7. Crowther B. (14 мая 1962). «'The Miracle Worker' Opens William Gibson Drama at Two Theatres» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  8. «The Miracle Worker: Review». TV Guide (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  9. GA. «The Miracle Worker». Time Out Film Guide (անգլերեն). timeout.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշք գործողը (ֆիլմ, 1962)» հոդվածին։