Հրաշք Հուդզոնի վրա (ֆիլմ)

«Հրաշք Հուդզոնի վրա» (անգլ.՝ Sully), ռեժիսոր և համապրոդյուսեր Քլինթ Իստվուդի և սցենարիստ Թոդ Կոմարնիկի ամերիկյան կենսագրական դրամատիկական ֆիլմ, որը պատմում է US Airways-1549 չվերթի և Սալի մականունով Չեսլի Սալենբերգերի մասին: Հիմնված է Սալենբերգերի և Ջեֆրի Զասլոուի «Բարձրագույն պարտք: Իսկապես կաևորի իմ փնտրտուքը» ինքնակենսագրականի վրա:

Picto infobox cinema.png
Հրաշք Հուդզոնի վրա
Sully և Sully: Miracle on the Hudson[1]
US Airways Flight 1549 (N106US) after crashing into the Hudson River (crop 1).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Australia.svg Ավստրալիա
Ժանրդրամա[2][3] և կենսագրական ֆիլմ
Թվական2016, դեկտեմբերի 1, 2016[4][5], սեպտեմբերի 9, 2016[6], նոյեմբերի 30, 2016[6], սեպտեմբերի 8, 2016[6][7] և դեկտեմբերի 2, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔլինթ Իսթվուդ[2][8]
ՊրոդյուսերՔլինթ Իսթվուդ
Սցենարի հեղինակTodd Komarnicki?
ԴերակատարներԹոմ Հենքս[9][8][10], Լորա Լիննի[9][8][10], Աննա Կան[9][8][10], Աարոն Էկհարտ[9][10], Sam Huntington?[9][10], Shane P. Allen?[11][10], Autumn Reeser?[10], Ջեյմի Շերիդան[10], Հոլթ Մաքքալաննի[10], Ջերի Ֆերարա[10], Max Adler?[10], Valerie Mahaffey?[10], Jeff Kober?[10], Մայք Օ’Մելի[10], Քրիս Բաուեր[10], Գարի Վիքս[10], Jeremy Luke?[10], Ռոբերտ Պրալգո[10], Ann Cusack?[10], Մայքլ Ռափափորթ[10], Jeffrey Nordling?[10] և Քերրի Ռոսսալ
ՕպերատորԹոմ Ստերն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք[12], Հյուսիսային Կարոլինա[12], Gwinnett Technical College?[12] և Ատլանտա[12]
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն96 րոպե
Բյուջե60 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ240 797 623 ԱՄՆ դոլար[13]
Պաշտոնական կայքէջ
Sully (film) Վիքիպահեստում

Գլխավոր դերակատարները Թոմ Հենքսը, Աարոն Էկհարտը և Լորա Լինին են: Ֆիլմը թողարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Warner Bros. կինոընկերության կողմից սովորական և IMAX կինոթատրոնների համար[14]:

ՍյուժեԽմբագրել

Այն, ինչ կատարվել է 2009 թվականի հունվարի 15-ին, անվանում են «Հրաշք Հուդզոնի վրա»: Այդ օրը Cactus 1549 չվերթի հրամանատար Չեսլի Սալենբերգերը Airbus A320 ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքի Հուդզոն գետի սառը ջրերի վրա: Ինքնաթիռում գտնվող 155 մարդկանցից ոչ ոք չի զոհվել: Չնայած մարդկանց և ԶԼՄ-ների հիացմունքին` սկսվեց հետաքննություն, որը վտանգի տակ էր դնում Սալենբերգերի վարկանիշը և երկարամյա կարիերան:

Դժգոհության էությունն այն էր, որ թռիչքի համակարգչային մոդելը ցույց էր տալիս, որ թռչունների հետ բախումից հետո, որը երկու շարժիչները շարքից հանել էր առավելագույն ցածր բարձրության վրա, օդաչուները կարող էին ինքնաթիռը կայանել մոտակա երկու օդանավակայաններից մեկում՝ առանց ուղևորների կյանքի վտանգի առկայության: Քաղաքացիական ինքնաթիռների վայրէջքը ջրի վրա մեծ ռիսկային երևույթ է, որը գրեթե երբեք առանց զոհերի տեղի չի ունեցել: Կատարվածը հետազոտողների հանձնաժողովը սխալ էր թույլ տվել. հաշվարկները կատարվել էին թռչունների հետ բախումից անմիջապես հետո և ժամանակ չէր հատկացվել հնարավոր վայրէջքի տեղի մասին համաձայնության և որոշումներ ընդունելու վրա: Վերջին հաշվարկները լիովին արդարացրին օդաչուների կատարած որոշման ճշմարտացիությունը: Հուդզոնի սառցե ջրերի վրա վայրէջք կատարելուց հետո փրկարարական աշխատանքները տևել են 24 րոպե, ինչի արդյունքում չվերթի ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը փրկվել են: Սալենբերգերը արդարացվել է:

ԴերերումԽմբագրել

ԱրձագանքներԽմբագրել

Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ: Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 85% է` հիմնված 324 քննադատների կարծիքների վրա, իսկ միջին գնահատականը 10-ից 7,22 միավոր է[15]: Metacritic կայքում վարկանիշը 100-ից գնահատվում է 74 միավոր՝ հիմնված 46 գրախոսությունների վրա[16]:

Մրցանակներ և առաջադրումներԽմբագրել

2016` ԱՄՆ-ի կինոքննադատների կարծիքով այն տարվա լավագույն 10 ֆիլմերից է

2017` «Օսկար» մրցանակի վկայագրում՝ որպես ձայնային լավագույն մոնտաժ (Ալան Ռոբերտ Մյուրեյ, Բաբ Ասման)

2017` «Քննադատների ընտրություն» մրցանակի 4 վկայագրում. լավագույն ֆիլմ, լավագույն տղամարդու դեր (Թոմ Հենքս), լավագույն հարմարեցված սցենար (Թոդ Կոմարնիկի), լավագույն մոնտաժ (Բլյու Մյուրեյ)

2017` «Արբանյակ» մրցանակի 3 վկայագրում. լավագույն տղամարդու սեր (Թոմ Հենքս), լավագույն հարմարեցված սցենար (Թոդ Կոմարնիկի), լավագույն վիզուալ էֆեկտներ (Մայքլ Օուենս, Մարկ Քրտիս, Բրայան Լիտսոն, Իեն Դյուբերկ)

2017` Ճապոնոկան կինոակադեմիայի մրցանակ, անվանակարգը «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել