Արտակարգ վայրէջք A320 Հադսոնում

Արտակարգ վայրէջք A320 Հադսոնում ավիացիոն միջադեպ, որը տեղի է ունեցել 2009 թվականի հունվարի 15-ին։ Airbus A320-214 ինքնաթիռը, որը պատկանում էր US Airways ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Նյու Յորքից դեպի Վաշինգտոն։ Սակայն վթարային վայրէջք է կատարել Հադսոնի գետում, որը գտնվում էր Նյու Յորքում։ Բարեբախտաբար, ինքնաթիռում գտնվող բոլոր 155 ուղևորները փրկվել են։

Արտակարգ վայրէջք A320 Հադսոնում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար, ditching? և flight?
Թվականհունվարի 15, 2009
Ժամանակ15:31 EST (20:31 UTC)
ԲնութագրումԱրտակարգ վայրէջք
ՎայրՀուդզոն և Նյու Յորք, ,  ԱՄՆ
ՉվերթAWE 1549
Թռիչքի վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, ԱՄՆ
Վերջնական կետԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն, ԱՄՆ
Զոհվածներ0
Վիրավորներ83
Aviation Safety Network ID20090115-0
Օդանավ
ՄոդելAirbus A320-214
ԱվիաընկերությունUs Airways
Կողային համարN106US
Արտադրման թվական1999 թ.
Ուղևորներ150
Անձնակազմ5
Կենդանի մնացած155(բոլորը)[1][2][3]
 US Airways Flight 1549 Վիքիպահեստում

Ընդհանուր 11 դեպք է հայտնի, որ մարդատար ինքնաթիռներն արտակարգ վայէջք են կատարել։ Սակայն այս իրադարձությունը առաջինն էր, որ մարդիկ չեն զոհվել։

Ինքնաթիռ խմբագրել

 
Վարձակալված է US Airways Shuttle-ի կողմից

Չվերթ AWE 1549, որը իրականացնում էր Airbus A320-214 ինքնաթիռը (գրանցման համարը N106US)։ Այս ինքնաթիռը արտադրվել է 1999 թվականին։ Առաջին չվերթը իրականացրել է 1999 թվականի հունիսի 15-ին։ Նույն թվականի օգոստոսի 2-ին ինքնաթիռը հանձնվում է US Airways ավիաընկերությանը, և ստանում է գրանցման համար N106US։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 16 299 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 25 241 ժամ։

Անձնակազմի անդամներ խմբագրել

Ինքնաթիռի առաջին հրամանատար - 57 ամյա Չեսլի Սալենբերգեր[4]։ Շատ փորձառու օդաչու է։ Նաև եղել է ռազմական օդաչու։ Օդում անցկացրել է ավելի քան 19 663 ժամ, որից 4765 ժամ եղել է Airbus A320 ինքնաթիռում[5]։Հենց այս օդաչուի շնորհիվ է, որ բոլոր մարդիկ փրկվել են։

Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 49 ամյա Ջեֆ Սկայլզ։ Փորձառու օդաչու է, աշխատել է US Airways ավիաընկերությունը 23 տարեկանում։ Օդում անցկացրել է 15 643 ժամ։

Ինքնաթիռում գտնվում էր 3 սպասուհի։

Շեյլա Դայլ - 57 տարեկան, աշխատել է US Airways ավիաընկերությունում 1980 թվականից։ Դորին Ուէլշ - 58 տարեկան, աշխատել է US Airways ավիաընկերությունում 1970 թվականից։ Դոնա Դենտ - 51 տարեկան, աշխատել է US Airways ավիաընկերությունում 1982 թվականից։

Վթար խմբագրել

Չվերթ AWE 1549, թռչել է Նյու Յորքից ժամը 15։24 EST (20։24 UTC)։ Անցավ 90 վայրկյան թռիչքից, անձնակազմի անդամները հայտնեցին դիսպետչերական ծառայությունին, որ ինքնաթիռը հարվածել է ինչ-որ թռչունի[6]։

Ինքնաթիռը կարողացել է բարձրանալ 975 մետր։ Ինքնաթիռի առաջին հրամանատարը կրկին կապվում է դիսպետչերների հետ, և հայտնում է, որ ինքնաթիռի շարժիչները որոշակի վնասվել են։ Օդաչուներին հաջողվել է օդանավը շարժել դեպի հյուսիս, որտեղ գտնվում էր Հադսոն գետը։ Ի վերջո ինքնաթիռը արտակարգ կատարեց Հոդսոն գետում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ken Belson (15 января 2009). «Updates From Plane Rescue in Hudson River» (անգլերեն). The New York Times Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 16 января 2009-ին.
  2. «Пассажирский самолёт приводнился в реку Гудзон». Русская служба Би-би-си / Би-би-си. 15 января 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 16 января 2009-ին.
  3. (ռուս.) «"Чудо на Гудзоне": в реку упал пассажирский самолёт. Всех 155 человек на борту спасли». NEWSru.com. 16 января 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 16 января 2009-ին.
  4. (անգլերեն) Russell Goldman (15 января). «US Airways Hero Pilot Searched Plane Twice Before Leaving» (անգլերեն). ABCNews Internet Ventures / The Walt Disney Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 16 января 2009-ին.
  5. Pia Sarkar, Tom Liddy, Jeremy Olshan (2009 թ․ հունվարի 16). «Wife: Sully's a 'pilot's pilot'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(անգլերեն)
  6. «NTSB: US Airways jet's engines lost power together». The Associated Press. 2009 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել