Հրանտ Էլչյան

գեղանկարիչ

Հրանտ Լորիսի էլչյան (հունվարի 1, 1950(1950-01-01), Գեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գեղանկարիչ[1], Հայաստանի նկարիչների միության անդամ[2]։

Հրանտ Էլչյան
Հրանտ Էլչյան.jpg
Ծնվել էհունվարի 1, 1950(1950-01-01) (71 տարեկան)
ԾննդավայրԳեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1975) և Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1970)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

ԿենսագրությունԽմբագրել

Հրանտ Էլչյանը ծնվել է 1950 թվականին։ 1967 թվականին ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1967- 1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1970 թվականին ընդունվել և 1975 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը։ 1967-1975 թվականներին համատեղել է ուսումը Երևանի Գեղարվեստի ստուդիայում։ 1975-1996 թվականները եղել է ուսուցիչ Կապանի թիվ 6 դպրոցում։ 1986 թվականին ստացել է ավագ ուսուցչի որակավորում։ 2002 թվականից Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս է։

1991 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Փոքր պատմվածքներ է տպագրել մամուլում՝ «Դառը ճշմարտություն» խորագրով[3]։

1991-1993 թվականներին կամավոր է եղել Գեղանուշ գյուղի պաշտպանության ջոկատում։

ՑուցահանդեսներԽմբագրել

1973 թվականին Կուրսկ քաղաքի հաղթանակի 30-ամյա միջոցառումների շրջանակներում ցուցադրումներ է ունեցել Կուրսկ, Լիպեցկ, Օրյոլ, Բելգորոդ քաղաքներում, Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանում, մասնակցել է Հայաստանի նկարիչների միության հոբելյանական և թեմատիկ ցուցահանդեսներին, Ստեփանակերտում ցուցադրումներ է ունեցել ԼՂՀ անկախության 15-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Ցուցահանդեսներ է ունեցել նաև Կապան քաղաքում։

ԱշխատություններԽմբագրել

  • «Շիկահողը լեռների գրկում»
  • «Փողոց հին Կապանում»
  • «Վահանավանքը լեռների գրկում»[4]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մասնագիտական կողմնորոշում
  2. «Сюник — Художники»։ syunik.ru։ Վերցված է 2018-12-06 
  3. «Դառը ճշմարտություն. Գեղանուշ, 1993թ. | Syunacerkir.am»։ www.syuniacyerkir.am։ Վերցված է 2018-12-18 
  4. «ՍՅՈՒՆԻՔԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳՈՒՅՆԵՐԸ»։ www.irates.am (անգլերեն)։ Վերցված է 2018-12-18 

ԱղբյուրներԽմբագրել