Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան

Պատրիս Լումումբայի անվան Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան, հիմնվել է 1960 թվականին (1961 թվականից՝ Պ․ Լումումբայի անվան)։ Համալսարանի կազմում կան ֆիզիկամաթեմատիկական, բնական, պատմաբանասիրական գիտությունների, տնտեսագիտության և իրավունքի, ինժեներական, գյուղատնտեսական, բժշկական և նախապատրաստական ֆակուլտետներ, ասպիրանտուրա, օրդինատուրա, 83 ամբիոն, 160 ուս․ և ԳՀ լաբորատորիա, բհաշվողական կենտրոն, գիտական գրադարան (ավելի քան 1 միլիոն հատոր գիրք)։ Սովորողները պրակտիկայի է ստաժավորման են ուղարկվում ԽՍՀՄ 240 արդյունաբերական ձեռնարկություններ, գյուղատնտեսական ֆերմաներ, կլինիկաներ, ԳՀ հիմնարկներ։ 1978-1979 ուսումնական տարում սովորել են մոտ 6,3 հզ․ ուսանող, ստաժյոր, օրդինատոր, ասպիրանտ՝ 100 երկրներից, աշխատել՝ ավելի քան 1000 դասախոս և գիտական աշխատող։ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի անդամ է Համալսարանների միջազգային ասոցիացիայի, կապեր ունի բազմաթիվ երկըրների բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական հիմնարկների հետ։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքանշանով (1975

Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
RUDN.jpg
Տեսակհամալսարան և open-access publisher?[1]
Հիմնադրված է1960
Անվանված էՊատրիս Լումումբա
ՌեկտորՎլադիմիր Ֆիլիպով
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն[2]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[1]
ՊարգևներԺողովուրդների բարեկամության շքանշան
Կայքrudn.ru
Կոորդինատներ: 55°39′4.0000001000083″ հս․ լ. 37°30′18.000000100009″ ավ. ե. / 55.651111111138888532° հս․. լ. 37.50500000002777767° ավ. ե. / 55.651111111138888532; 37.50500000002777767
Peoples' Friendship University of Russia Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 32 CC-BY-SA-icon-80x15.png


  1. 1,0 1,1 Directory of Open Access Journals — 2003.
  2. https://eua.eu/about/member-directory.html