Հրանտ Գևորգի Բաբայան[1][2][3] (Բաբինյան[4][5], հունիսի 7, 1921(1921-06-07), Աբովյանի շրջան - հունիսի 7, 1995(1995-06-07), Երևան, Հայաստան), խորհրդահայ սպա, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս։

Հրանտ Բաբայան
հունիսի 7, 1921(1921-06-07) - հունիսի 7, 1995(1995-06-07) (74 տարեկան)
ԾննդավայրԱբովյանի շրջան
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումփոխգնդապետ
Հրամանատարն էրգումարտակ
Մարտեր/
պատերազմներ
Խորհրդա-գերմանական ռազմաճակատ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս,
, Լենինի շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, III աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան, Ալեքսանդր Նևսկու շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ, «Վարշավայի ազատագրման համար» մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, Medal for "Merit in the Field of Glory", «Հանուն Վարշավայի 1939-1945» մեդալ և «Օդրայի, Նիսի և Բալթիկայի համար» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Հրանտ Բաբայանը ծնվել է 1921 թվականին ՀԽՍՀ Աբովյանի շրջանի Նոր Գյուղ գյուղում (այժմ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ)՝ գյուղացու բազմազավակ ընտանիքում։ Ազգությամբ հայ է։ 1939 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Երևանի հատուկ կապի մարմիններում։ Նույն տարում Կարմիր բանակի շարքերում մեկնել է սովորելու Վիշնևոլոցկի ռազմական հետևակային ուսումնարանում, որը հաջողությամբ ավարտել է 1941 թվականին և ստացել լեյտենանտի կոչում։

1941 թվականի հունիսից գտնվել է Հայրենական մեծ պատերազմի մարտի դաշտում գործող բանակում, մասնակցել բազմաթիվ մարտերի՝ ցուցաբերելով խիզախություն և հերոսություն։ Հրանտ Բաբայանը եղել է 1-ին բելառուսական ճակատի 33-րդ բանակի 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի 400-րդ հրաձգային վաշտի գումարտակի հրամանատար։ Անցել է Կովկասից Գերմանիա ուղին՝ դիվիզիայի կազմում ազատագրելով ավելի քան 900 բնակավայր։

1945 թվականի ապրիլին մայոր Բաբայանը մասնակցել է գերմանական Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքի գրոհին։ Նրա հմուտ ղեկավարության արդյունքում գումարտակը թշնամու ուժերը հետ է մղել քաղաքի հարավային դիրքերից։ Քաղաքի համար մղվող մարտում վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը։ Ապրիլի 23-ին այլ ստորաբաժանումների հետ նրա գումարտակը առաջինների շարքում ներխուժել է քաղաք։

1946 թվականի մայիսի 15-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանով գերմանաֆաշիստական ուժերի դեմ մղած մարտերում հրամանատարների մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած խիզախության ու հերոսության համար մայոր Հրանտ Գևորգի Բաբայանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի և № 8153 «Ոսկե աստղ» շքանշանների պարգևատրմամբ[2]։

Պատերազմից հետո Բաբայանը շարունակել է զինվորական ծառայությունը։ 1947 թվականին փոխգնդապետի կոչումով զորացրվել է պահեստազոր։ Ապրել և աշխատել է Երևանում։ Մահացել է 1995 թվականին։

ՊարգևներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 186