Հրայր Գրիգորյան
Հրայր Հաբեթի Գրիգորյան (մարտի 6, 1940, Հոռոմ, Շիրակի մարզ - հուլիսի 27, 2019[1]), հայ նկարիչ: ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1974), միջազգային պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ (UNESCO, 1996): Պրոֆեսոր (2000)[2]:
Հրայր Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 6, 1940 |
Ծննդավայր | Հոռոմ, Շիրակի մարզ |
Վախճանվել է | հուլիսի 27, 2019 (79 տարեկան) |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1963) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | նկարիչ |
ԿենսագրությունԽմբագրել
Հրայր Գրիգորյանը ծնվել է 1940 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Վեց տարեկանից ապրել և ստեղծագործել է Երևանում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1977 թվականներին սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում: 1971 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1990 թվականից՝ ամբիոնի վարիչ[3]: Կտավները բազմաժանր են՝ դիմանկարներ, բնանկարներ, ունի Երևանին նվիրված կտավների շարք:
Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4], Մոսկվայի հեղափոխության թանգարանում:
Անհատական ցուցահանդեսներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ LLC Helix Consulting։ «Մահացել է գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Պրոֆեսոր նկարիչ... Հրայր Գրիգորյան (լուսանկարներ)»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2017-03-06
- ↑ Administrator։ «Shedevr | Artists»։ www.shedevr.am։ Վերցված է 2017-03-06
- ↑ «Գրիգորյան Հրայր Հաբեթի | Պատմության արահետներով - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2017-03-06