Վիետնամի կոմունիստական կուսակցություն
Վիետնամի կոմունիստական կուսակցություն (ՎԿԿ), Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր և իշխողող քաղաքական կուսակցություն։
Վիետնամի կոմունիստական կուսակցություն վիետ․՝ Đảng Cộng sản Việt Nam և 黨共產越南 | |
---|---|
Տեսակ | կոմունիստական կուսակցություն |
Երկիր | Վիետնամ և Ֆրանսիական Հնդկաչին |
Հիմնադիր | Հո Շի Մին |
Հիմնադրված | փետրվարի 3, 1930 |
Գաղափարախոսություն | հոշիմինիզմ, սոցիալիստական պատրիոտիզմ, վիետնամական ազգայնականություն, մարքսիզմ-լենինիզմ[1] և socialist-oriented market economy? |
Քաղաքական հայացք | ձախ ուժեր |
Շտաբ | 381 Doi Can Street, Ba Dinh District, Խանոյ, Վիետնամ |
Թերթ | Báo Nhân dân |
Կայք | dangcongsan.vn |
Communist Party of Vietnam Վիքիպահեստում |
Ստեղծվել է 1930 թվականի փետրվարի 3-ին, Հոնկոնգի (Սյանգան) միավորիչ կոնֆերանսում՝ Հնդկաչինում առաջացած կոմունիստական կազմակերպությունների հիման վրա։
Կոնֆերանսի նախապատրաստման և անցկացման գործում խոշոր դեր է խաղացել Հո Շի Մինը։ 1930 թ. հոկտեմբերին Կենտկոմի առաջին պլենումում կուսակցությունը վերանվանվում է Հնդկաչինի կոմունիստական կուսակցություն (ՀՉԿԿ)։ Պլենումում ընդունվում է կուսակցության քաղաքական ծրագիրը, որոշվում «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» խնդիրներն ու այն սոցիալիստական դարձնելու ուղիները։ 1930 թ-ին ՀՉԿԿ ղեկավարությամբ Վիետնամում ծավալվում են բանվորական և գյուղացիական ելույթներ։ Նգեան և Հաթին գավառներում ստեղծվում են սովետներ։ Ելույթները շուտով ճնշվում են ֆրանսիական ուժերի կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Điều lệ Đảng Cộng sản Việt Nam
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիետնամի կոմունիստական կուսակցություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 438)։ |