Հոփֆիլդ (ՀԱՀ)
Հոփֆիլդ[3] (աֆրիկաանս՝ և անգլ.՝ Hopefield), քաղաքը Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուեսթ Քոսթ շրջանի և Սալդանյա Բեյ մունիցիպալիտետի կազմում։
Բնակավայր | ||
---|---|---|
Հոփֆիլդ | ||
անգլ.՝ Hopefield | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1844 թ. | |
Մակերես | 32,41 կմ² | |
ԲԾՄ | 56 մետր | |
Բնակչություն | 6460 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 022 | |
Փոստային դասիչ | 7355[1][2] և 7355[1][2] | |
| ||
Պատմություն
խմբագրելԺամանակակից քաղաքի տեղում բնակավայրը հիմնադրվել է 1852 թվականին Լանգեքյոյլ (Langekuil) ֆերմայի տարածքում։ 1914 թվականին Հոփֆիլդն ստացել է մունիցիպալիտետի կարգավիճակ։ Անունը կապված է քաղաքի երկու հիմնադիրների՝ մայոր Ուիլյամ Հոփի և Ֆիլդի ազգանունների հետ[4]։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՔաղաքը գտնվում է նահանգի արևմտյան մասում՝ Բերխրիֆիր գետից հարավ, Սալդանյա Բեյ ծովածոցից արևելք, նահանգի վարչական կենտորն Քեյփթաունից դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք (NNW)՝ մոտ 92 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը 56 մետր է[5]։
Կլիմա
խմբագրելՔաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 262 մմ։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 17,1 °C-ից (հուլիսին) մինչև 28,3 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանն այդ ամսում լինում է 7 °C[6]։
Բնակչություն
խմբագրել2001 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր 1836 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 46,13 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 53,87 տոկոս։ Ռասայական առումով, գունամորթները եղել են քաղաքի բնակչության 77,45 %-ը, սպիտակամորթները՝ 22,55 %։ Քաղաքացիների շրջանում ամենատարածված լեզուներն էին աֆրիկաանսը (96,73 %) և անգլերենը (3,27 %)[7]։
2011 թվականի պաշտոնական մարդահամարի ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ Հոփֆիլդում բնակվում էր 6460 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 48,87 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 51,13 տոկոս։ Ռասայական առումով, գունամորթները եղել են քաղաքի բնակչության 81,52 %-ը, սպիտակամորթները՝ 14,4 %, նեգրոիդները՝ 2,63 %, ասիացիները (այդ թվում՝ հնդիկներ)՝ 0,46 %, այլ ցեղերի ներկայացուցիչներ՝ 0,99 %: Քաղաքի բնակիչների շրջանում ամենատարածված լեզուներն են եղել աֆրիկաանսը (94,21 %) և անգլերենը (3,46 %)[8]։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքով անցնում է R45 տարածաշրջանային խճուղին։ Գործում է երկաթուղային կայարան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 South African Post Office
- ↑ 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
- ↑ Южно-Африканская Республика. Справочная карта (масштаб 1:2 500 000). — ГУКГ, 1980.
- ↑ Raper, R.E. Dictionary of Southern African Place Names. — HSRC.
- ↑ «Hopefield, South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Hopefield climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Hopefield» (անգլերեն). Census 2001. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Hopefield» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոփֆիլդ (ՀԱՀ)» հոդվածին։ |