Հուոշենշան հիվանդանոց (չինարեն՝ 火神山医院, բառացի Կրակի աստծո լեռան հիվանդանոց), մասնագիտացված արագ օգնության դաշտային հիվանդանոց, որը կառուցվել է Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսով վարակվածների համար։ Կառուցել են 2020 թվականի հունվարի 23-ից փետրվարի 2-ը՝ տասը օրվա ընթացքում[2][3]։

Հուոշենշան հիվանդանոց
չինարեն՝ 火神山医院
Հիվանդանոցը շինարարության սկզբին
Աշխարհագրություն
ՏեղադրությունՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան, Ուհան
Անկողիններ1,000[1]
Պատմություն
Հիմնադրվածփետրվարի 3, 2020
Հղումներ
Lua error in package.lua at line 80: module 'Module:Infobox multi-lingual name/data' not found.

Հաստատությունը գտնվում է Չինաստանի Չիդիան շրջանի Չժիյին լճի մոտ, Ուհանի բանվորական առողջարանի հարևանությամբ, նախատեսվում է հիվանդանոցում մեկուսացնել և բուժել 2019 թվականին բռնկված նոր կորոնավիրուսով վարակվածներին[4]։ Հիվանդանոցը աշխատում է Ժողովրդական ազատագրական բանակի իրավասության և ղեկավարության ներքո[5]։ Նմանատիպ երկրորդ դաշտային հիվանդանոցը՝ Լեյշենշանի հիվանդանոցը բացել փետրվարի 8-ին[6]։

Անվանումը խմբագրել

«Հուոշեն» (火神; «Կրակի աստված») անվանվել է ի պատիվ Ժուրոնգի՝ չինական դիցաբանության և չին ժողովրդի ազգային կրոնի կարևոր անձնավորության, որը հայտնի է որպես Չու և Յան կայսր, մինչ դինաստիաների շրջանի չինացի տիրակալ։

«Հուո» անվանումը կապված է նաև կրակի (火) հետ։ Չինական ավանդական բժշկության մեջ թոքերը վերաբերում են մետաղական տարրին (金), ինչը բժշկում է թոքերը (肺): Քանի որ կրակը հաղթահարում է մետաղը (火 克), ապա անունը փոխանցում է այն հույսը, որ 2019 թվականին կորոնավիրուսով առաջացած շնչառական վարակը ի վերջո կվերացվի[7][8]։

Պատմություն խմբագրել

Շինարարությունը սկսել է 2020 թվականի հունվարի 23-ի երեկոյան և ավարտվել է փետրվարի 3-ին[9]։ Նախապես աշխատել է ծանր շինարարական տեխնիկան՝ էքսկավատորներն ու բուլդոզերները, իսկ հետո սկսել են փռել բետոնը և ծածկույթը[10]։ Սկզբում շինուժը չի հերիքել, և ստիպված են եղել աշխատել երկու հերթափոխով՝ օրական 12 ժամ։ Բայց վերջում հավաքվել է 7000 շինարար և աշխատել են երեք հերթափոխով[11][12]։

Շինարարությունն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 2-ին[13]։ Նույն օրը Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի օդային ուժերը սկսել են Ուհան տեղափոխել բժշկական տեխնիկան և հիվանդանոցի անձնակազմին[14]։ Նույն օրը փոխվարչապետ Սուն Չունլանը տեսչական ստուգում է կատարել հիվանդանոցում[15]։ 2020 թվականի փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 10:00-ին հիվանդանոցը ընդունել է առաջին հիվանդին[1]։

Շինություն խմբագրել

Հիվանդանոցը կառուցվել է Քսիաոտանգշան հիվանդանոցի օրինակով, որը SARS համաճարակին դիմակայելու համար կառուցվել էր վեց օրում Պեկինի արվարձաններում[16][17]։ Հուոշենշան հիվանդանոցը կառուցվել է Չժիյին լճի հարևանությամբ[18], տեղավորում է 1000 մահճակալ, բաղկացած է երկու հարկից և զբաղեցնում է շուրջ 60,000 մ² տարածք[1]։ Ունի 30 ինտենսիվ թերապիայի բաժանմունք, բժշկական սարքավորումների սենյակներ և կարանտինային հիվանդասենյակներ[19]։

Շինարարությունը արագ իրագործելու համար հիվանդանոցը կառուցվել է հավաքովի մոդուլներով[20]։ Մոդուլները հավաքվել են սյուների վրա, որ գետնից բարձր կանգնեն։ Յուրաքանչյուր միավոր մոտ 10 մ² է, որում երկու մահճակալ է տեղադրված։ Միկրոօրգանիզմների հիվանդանոցից դուրս գալը բացառելու համար հիվանդասենյակները հերմետիկ փակվում են[19]։ Հիվանդանոցն ունի նաև մասնագիտացված օդափոխման համակարգեր և երկկողմանի պահարաններ, որոնք յուրաքանչյուր հիվանդի սենյակը միջանցքին են կապում, ինչը հիվանդանոցի աշխատողներին հնարավորություն է տալիս մատակարարել սնունդը և դեղերը՝ առանց հիվանդասենյակ մուտք գործելու[1]։ Հիվանդանոցը տեսաձայնագրման համակարգով կապված է Պեկինի Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ռազմական գլխավոր հիվանդանոցին[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 McDONALD, J. O. E. «Built in 10 days, China's virus hospital takes 1st patients». Journal Review. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Subdued New Year holiday as China battles virus». www.bbc.com. 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  3. 武汉火神山医院提前半天移交 雷神山医院2月5日交付 - 经济观察网 - 专业财经新闻网站. www.eeo.com.cn. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  4. 蔡甸临时医院现场:24小时不间断施工 10日内建成武汉“小汤山”. 2020 թ․ հունվարի 24.
  5. Changjiang Daily (2020 թ․ հունվարի 26). «Archived copy» 雷神山医院2月5日投用,火神山医院2月2日整体移交军方. The Paper. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  6. «The Chinese Government Makes Unprecedented Efforts to Fight Against the Novel Coronavirus». finance.yahoo.com. 2020 թ․ հունվարի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  7. Yang Baobao (2020 թ․ հունվարի 27). 田兆元:“雷神山”“火神山”两所医院的命名来自中国传统. The Paper (չինարեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  8. Liu Yuxin, ed. (2020 թ․ հունվարի 26). «Archived copy» 独家揭秘:"火神山"、"雷神山"名字怎么来的?. 163.com (չինարեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  9. 武汉版“小汤山”医院突击开建 :“我们争取6天完工”. www.yicai.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  10. «How China Can Build a Coronavirus Hospital in 10 Days». The Wall Street Journal. 2020 թ․ հունվարի 30. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  11. https://news.cgtn.com/news/2020-01-29/All-eyes-in-Wuhan-fast-construction-of-hospitals-on-livestream-NDYVIlFj0I/index.html
  12. 12,0 12,1 «Coronavirus hospital with 1,000 beds opens after just 10 days». 2020 թ․ փետրվարի 3.
  13. Bostock, Bill (2020 թ․ փետրվարի 2). «China just completed work on the emergency hospital it set up to tackle the Wuhan coronavirus, and it took just 9 days to do it». Business Insider Malaysia. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  14. Wu, Wendy (2020 թ․ փետրվարի 2). «Coronavirus hospital set to open in Wuhan with 1,400 military medical staff». South China Morning Post. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  15. «Chinese vice premier inspects Wuhan's Huoshenshan Hospital». CGTN. 2020 թ․ փետրվարի 2. Վերցված է 2020 թ․ փետրվարի 3-ին.
  16. «Xiaotangshan Hospital -- Noah's Ark». China Through a Lens. 2003 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 26-ին.
  17. «Wuhan to follow Beijing's SARS treatment model in new coronavirus control». 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  18. «China's first 'instant' coronavirus hospital accepting patients, second facility days from opening». RT International.
  19. 19,0 19,1 Umlauf, Jessica Wang, Ellie Zhu and Taylor (2020 թ․ հունվարի 30). «How China Can Build a Coronavirus Hospital in 10 Days». Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին – via www.wsj.com.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  20. Quito, Anne. «How China can build a hospital for coronavirus patients in a week». Quartz.