Հունաստանի և Դանիայի արքայադուստր Թեոդորա
Հունաստանի և Դանիայի արքայադուստր Թեոդորա (հունարեն՝ Θεοδώρα της Ελλάδας και Δανίας, մայիսի 30, 1906[1], Տատոյ, Acharnes Municipality, Արևելյան Ատտիկե, Attica Prefecture, Հունաստան - հոկտեմբերի 16, 1969[1], Կոնստանց), հույն արքայազն Անդրեյի երկրորդ դուստրը, արքայազն Բերտոլդ Բադենացու կինը։ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի՝ Եղիսաբեթ II թագուհու ամուսնու ավագ քույրերից մեկն է։
Հունաստանի և Դանիայի արքայադուստր Թեոդորա | |
![]() | |
Մասնագիտություն՝ | ազնվական |
---|---|
Դավանանք | Հունական ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 30, 1906[1] |
Ծննդավայր | Տատոյ, Acharnes Municipality, Արևելյան Ատտիկե, Attica Prefecture, Հունաստան |
Վախճանի օր | հոկտեմբերի 16, 1969[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Կոնստանց |
Դինաստիա | Գլյուքսբուրգների տոհմ (Հունաստան) |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն |
Մայր | Ալիսա Բատենբերգ |
Ամուսին | Prince Berthold, Margrave of Baden? |
Զավակներ | Princess Margarita of Baden?[1], Prince Maximilian, Margrave of Baden?[1] և Արքայազն Լյուդվիգ Բադենսկի[1] |
Կենսագրություն
խմբագրելԸնտանիք և վաղ տարիներ
խմբագրելԹեոդորան ծնվել է 1906 թվականի մայիսի 13-ին հունական արքայական ընտանիքի ամառանոցում՝ Տատոյի պալատում՝ լինելով հունական և դանիական արքայազն Անդրեյի և Ալիսա Բատենբերգի երկրորդ դուստրը[2]։ Ընտանիքում ավելի վաղ ծնվել է դուստր Մարգարիտան։ Թեոդորայից հետո ծնվել են նաև կրտսեր դստրերը՝ Սեսիլիան և Սոֆյան, իսկ 1921 թվականին ծնվել է միակ որդին՝ արքայազն Ֆիլիպը, որը 1947 թվականին ամուսնական դաշն է կնքել Մեծ Բրիտանիայի ապագա թագուհի Եղիսաբեթ II-ի հետ։ Հորական կողմից նա Գլյուքսբուրգների տոհմից առաջին հույն թագավոր Գեորգիոս I-ի (դանիացի թագավոր Քրիստիան IX-ի և ռուս մեծ իշխանուհի Օլգա Կոնստանտինովնայի որդին) թոռնուհին է, մորական կողմից՝ գերմանական արքայազն Լյուդվիգ Ալեքսանդր Բատենբերգի և Հեսսենի և Ռայնի արքայադուստր Վիկտորյայի թոռնուհին։ Ալիսա Բատենբերգը եղել է ռուս վերջին կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի զարմուհին։
1917 թվականին արքայազն Անդրեյի ընտանիքը, ինչպես հունական թագավորական ընտանիքի շատ անդամներ, ստիպված էր հեռանալ արտերկիր` արքայադուստր Թեոդորայի հորեղբայր Կոնստանտինոս I-ի հրաժարականից հետո։ Հաջորդող մի քանի տարիներին ամուսինները երեխաների հետ ապրել են Շվեյցարիայում[3]։ 1920 թվականին Կոնստանտինոս I-ի կրկին գահ բարձրանալուց հետո ընտանիքը կարճ ժամանակով վերադարձել է Հունաստան՝ Կերկիրա կղզում գտնվող Մոն Ռեպոս ամառանոց։ Հույն-թուրքական երկրորդ պատերազմում հունական բանակի պարտությունը հանգեցրել է Կոնստանտինոս I-ի երկրորդ գահընկեցությանը։ Արքայազն Անդրեյը ձերբակալվել է և դատից հետո ընտանիքով արտաքսվել երկրից։ Ամուսինները երեխաների հետ լքել են Հունաստանը անգլիական HMS Calypso նավով[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
- ↑ «Theodora zu Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg, Princess of Greece and Denmark» (անգլերեն) — Профиль Теодоры Греческой на Thepeerage.com.
- ↑ Van der Kiste, 1994, էջ 96
- ↑ Vickers, 2000, էջ 171
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի և Դանիայի արքայադուստր Թեոդորա» հոդվածին։ |