Հույն Զոռբան (վեպ)

Նիկոս Կազանձակիսի վեպը

«Հույն Զոռբան» (հունարեն՝ «Βίος και Πολιτεία του Αλέξη Ζορμπά», «Ալեքսիս Զոռբայի կյանքն ու արկածները»), կրետեացի հույն գրող Նիկոս Կազանձակիսի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1946 թվականին։ 1952 թվականին գրքի անգլերեն թարգմանությունը Zorba The Greek վերնագրով լույս է ընծայվել Մեծ Բրիտանիայում, մեկ տարի անց՝ ԱՄՆ-ում։ Վեպը մի հույն երիտասարդ մտավորականի մասին է, ով իր գրքային կյանքին հրաժեշտ է տալիս եռանդուն ու խորհրդավոր Ալեքսիս Զոռբայի օգնությամբ։

Հույն Զոռբան
հուն․՝ Βίος και Πολιτεία του Αλέξη Ζορμπά
ՀեղինակՆիկոս Կազանձակիս
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէքզիստենցիալ վեպ
Բնօրինակ լեզունոր հունարեն
Ստեղծման տարեթիվ1941
Նկարագրում էԿրետե
Երկիր Հունաստան
Հրատարակման տարեթիվ1946
OCLC35223018

1916 թվականին Հունաստանով ճամփորդելիս Կազանձակիսը Աֆոնում (Աթոսում) հանդիպել, ծանոթացել ու մտերմացել է հանքագործ բանվոր Յորգիս Զոռբասի հետ (Γιώργης Ζορμπάς, 1867–1941)[1], ում կյանքի պատմությունն ապշեցրել ու հրապուրել է գրողին։ Դրանից երեք տասնամյակ անց նա գիրք է գրել, որի հիմքում դրել է վերոհիշյալ պատմությունը և որպես գլխավոր հերոսի՝ պատկերել է իր ընկերոջը՝ Ալեքսիս Զոռբաս անունով։

1964 թվականին հույն անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Միխալիս Կակոյանիսը «Հույն Զոռբան» վեպի հիման վրա նկարահանել է նույնանուն ֆիլմը, որը հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի է արժանացել երեք անվանակարգում։ Գլխավոր հերոսին այդ կինոնկարում մարմնավորել է նշանավոր կինոդերասան Էնթոնի Քուինը։ Բացի այդ, 1968 թվականին Բրոդվեյում բեմադրվել է Զոռբա մյուզիքլը[2], 1993 թվականին էլ BBC-ն հեռարձակել է «Հույն Զոռբան» երկմասանոց ռադիոբեմադրությունը[3], որտեղ գլխավոր դերերի կատարմամբ հանդես են եկել Ռոբերտ Սթիվենսն ու Մայքլ Մելոնին։ Այս ամենի արդյունքում Զոռբա-ն հատուկ անունից դարձել է բնութագրող հասարակ անուն[4]։

Ի հավելումն վերոնշյալի արժե հիշատակել, որ վեպի գերմաներեն թարգմանության հիման վրա 1972 թվականին հեռուստաֆիլմ է նկարահանվել, 1987–88 թվականներին էլ Verona Arena-ում ներկայացվել է Միկիս Թեոդորակիսի գրած Zorba il Greco բալետի բեմադրությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Thomas R. Lindlof (2008 թ․ օգոստոսի 8), Hollywood under siege, ISBN 978-0813173160
  2. «Zorba – Broadway Show – Musical». Internet Broadway Database. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  3. «Classic Serial: Zorba the Greek - BBC Radio 4 FM - 17 December 1993». BBC Genome. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  4. McDonald, Marianne; Winkler, Martin M. (2001). «Michael Cacoyannis and Irene Papas on Greek Tragedy». In Martin M. Winkler (ed.). Classical Myth & Culture in the Cinema. Oxford University Press. էջեր 72–89.

Գրականություն

խմբագրել
Ռուսերեն հրատարակություններ
  • Грек Зорба. М.։ София, Гелиос, 2003. ISBN 5-344-00298-X
  • Невероятные похождения Алексиса Зорбаса. М.։ Лотос, Классика плюс, 2005. ISBN 5-89973-944-4
  • Невероятные похождения Алексиса Зорбаса. М.։ Азбука, 2014. ISBN 978-5-389-07933-5

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են