Հումորի ու երգիծանքի տուն
Հումորի ու երգիծանքի տուն (բուլղար․՝ Дом на Хумора и Сатирата), հումորի տեղի ավանդական արվեստի թանգարան Բուլղարիայի Գաբրովո քաղաքում։ Թանգարանում ցուցադրված են տարբեր պաստառներ, լուսանկարներ, նկարներ, քանդակներ, բանահյուսական ժանրի ձայնագրություններ։ Տունն իր մեջ համադրում է թանգարանի ու գեղարվեստական պատկերասրահի հատկանիշներ։ Գաբրովո քաղաքը հայտնի է որպես հումորի ու երգիծանքի միջազգային մայրաքաղաք։ Նրա նշանաբանն է. «Աշխարհը գոյություն ունի, որովհետև այն ծիծաղում է»։
Հումորի ու երգիծանքի տուն | |
---|---|
Տեսակ | մշակութային կենտրոն և թանգարան |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Գաբրոբո |
Մասն է | Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ |
Կայք | humorhouse.bg |
Ցուցադրություն ու անցկացվող միջոցառումներ
խմբագրելՀումորի ու երգիծանքի տունը Գաբրովոյի մշակութային կենտրոնն է։ Այնտեղ անցկացվում են Բուլղարիայի ու ամբողջ աշխարհի` հումորային ու երգիծական արվեստի մշտական ու ժամանակավոր ցուցադրություններ։ Հումորի տան ղեկավարությունը զբաղվում է նաև հրատարակչական գործունեությամբ և կազմակերպում է մրցույթներ ու հումորի փառատոներ։
Հումորի ու երգիծանքի տունը կազմակերպում է հետևյալ միջոցառումները.
- «Հումորն ու երգիծանքն արվեստում» միջազգային համաժողով (IBHSA)
- Բլագոլաժ - հումորիստների ու պատմողների ազգային համաժողով
- Հումորի ու երգիծանքի փառատոն
- Կիրառական արվեստի ու նկարիչների միջազգային ցուցահանդես։
«Ժողովուրդների հումոր» անունը կրող ցուցահանդեսը ներառում է 173 երկրների ավելի քան 9.000 հեղինակների արվեստի մոտ 51.620 ստեղծագործություն։ Դրանց թվում են 22.000 ծաղրանկար, մոտ 3.000 սատիրական գրաֆիկական աշխատանք, մոտ 1.000 նկար, 1.000 քանդակ, ավելի քան 9.500 լուսանկար, 200 ցուցապաստառ, մոտ 300 պարահանդեսային դիմակ ու հագուստ։ Թանգարանային հավաքածուի մյուս մասը ներկայացնում է մասնագիտացված գրադարան, որում առկա են 25.000 անուն միավոր և 1.000 հատոր` 35 լեզուներով[1]։ Արվեստի այս գործերի մեծ մասը հավաքվել է նվիրատվությունների շնորհիվ։
Հավաքածուի այսպիսի հարստությունը թույլ է տալիս անընդհատ նորացնել ցուցանմուշները և կազմակերպել տարբեր հեղինակների ցուցահանդեսներ։ Գոյության ավելի քան 40 տարիներին Հումորի ու երգիծանքի տունը կազմակերպել է մոտ 500 թեմատիկ, խմբային, անհատական և շարժական ցուցահանդեսներ Եվրոպայում, Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում և Մերձավոր Արևելքում։
Հումորի ու երգիծանքի տունը երգիծական արվեստի մշակութային ինքնատիպ ինստիտուտ է, որն ունի միջազգային հռչակ։ Այս հիմնադրվել է 1972 թվականի ապրիլի 1-ին կաշվի նախկին գործարանի տեղում։ Կառույցի գլխավոր ճարտարապետն է Կարլ Կանդուլկովը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Salão Internacional do Humor». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հումորի ու երգիծանքի տուն» հոդվածին։ |