Հուբերտ Մարիշկա

ավստրիացի դերասան, երգիչ, ռեժիսոր և սցենարիստ

Հուբերտ Մարիշկա (գերմ.՝ Hubert Marischka, օգոստոսի 27, 1882(1882-08-27)[1][2][3][…], Brunn am Gebirge, Mödling District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա և Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 4, 1959(1959-12-04)[1][2][3][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի դերասան, երգիչ, ռեժիսոր և սցենարիստ։ Էրնստ Մարիշկայի եղբայրն է[5][6][7][8][9]։

Հուբերտ Մարիշկա
գերմ.՝ Hubert Marischka
Ծնվել էօգոստոսի 27, 1882(1882-08-27)[1][2][3][…]
ԾննդավայրBrunn am Gebirge, Mödling District, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա և Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էդեկտեմբերի 4, 1959(1959-12-04)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա[4]
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, օպերային երգիչ, թատրոնի դերասան և կինոդերասան
Քաղաքացիություն Ավստրիա
IMDbID 0548098
 Hubert Marischka Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Ավստրիական կայսերական պալատի մատակարարի՝ ոսկեջրագործ Յոհան Մարիշկայի որդին՝ Հուբերտ Մարիշկան սկզբում ատաղծագործություն է սովորել։ Դրանից հետո նա սկսել է վոկալի դասեր ստանալ, իսկ 1904 թվականին Սանկտ Պյոլտենի քաղաքային թատրոնում Կառլ Միլյոկերի «Խեղճ Իոնաֆան» օպերետում երգչի դեր ստանձնելով՝ սկսել է իր դերասանական կարիերան։ Հուբերտ Մարիշկան հաջողությամբ աշխատել է որպես դերասան, մասնավորապես՝ «Երջանիկ այրին» բեմականացման մեջ մարմնավորել է կոմս Դանիլոյի դերը։ 1907 թվականի հուլիսի 27-ին Մանհեյմում մասնակցել է Լեո Ֆալլի «Ուրախ գեղջուկը» բեմականացման պրեմիերային։ Վիեննայում Հուբերտ Մարիշկայի բեմական դեբյուտը տեղի է ունեցել 1908 թվականի դեկտեմբերի 23-ին Կառլս թատրոնի բեմում, երբ նա խաղում էր Ֆալլի «Բաժանվածը» բեմականացման մեջ։ Հետագայում Մարիշկան փայլել է Ան դեր Վին թատրոնի ներկայացումներում, որտեղ էլ ավելի ուշ սկսել է աշխատել որպես օպերետների ռեժիսոր։ 1923 թվականին նա նաև ստանձնել է Ան դեր Վին թատրոնի տնօրենի պաշտոնը։ 1924 թվականի փետրվարի 28-ին հենց այդ թատրոնի բեմում է կայացել Իմրե Կալմանի «Կոմսուհի Մարիցա» օպերետի պրեմիերան։ 1920-ական թվականների վերջին Վիեննայի պետական օպերայի բեմում Հուբերտ Մարիշկան հանդես է եկել կոմպոզիտոր Յոհան Շտրաուսի «Վենետիկի գիշերները» ստեղծագործության բեմականացման մեջ[7][8][10][11]։

Հուբերտ Մարիշկային անմիջապես գրավել է նաև կինեմատոգրաֆը։ Կինոյում նա սկսել է աշխատել որպես դերասան, ինչպես նաև ռեժիսոր ու սցենարիստ։ Հանս Մոզերի հետ միասին Մարիշկան նկարահանել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Հրավիրում ենք պարի» (1941 թվական) և «Դիվանատան պարոն խորհրդական» (1948 թվական) ժապավենները։ Որոշ ժամանակ Հուբերտ Մարիշկան գլխավորել է Վիեննայի քաղաքային թատրոնը, այնուհետև ստանձնել է Ռեյմունդ թատրոնի ղեկավարի պաշտոնը, գլխավորել է Papageno երաժշտական հրատարակչատան գործերը և Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիայում «օպերետ» մասնագիտության պրոֆեսոր է եղել[7][8]։

Հուբերտ Մարիշկան մահացել է 1959 թվականի դեկտեմբերի 4-ին Վիեննայում։ Նրա աճյունն ամփոփված է Վիեննայի հայտնի Հիտցինգյան գերեզմանատանը[7][8]։

Ընտանիք խմբագրել

1907 թվականին Հուբերտ Մարիշկան ամուսնացել է լիբրետիստ Վիկտոր Լեոնի դստեր՝ Լիցի Լեոնի հետ (Լիցի Ֆելիցիտաս, ամբողջակական՝ Felicitas Anna, ծնվել է 1889 թվականին)։ Նրանք ունեցան երեք զավակ՝ Վիկտոր Մարիշկան, Լիզլ Մարիշկան, ով հետագայում դարձավ դերասանուհի, և Ֆրանց Մարիշկան, ով էլ դարձավ ռեժիսոր։ Կնոջ՝ Լիցի մահից հետո 1918 թվականին Հուբերտ Մարիշկան ամուսնացավ Վիլհելմ թատրոնի տնօրեն Կարչագ Լիլիանի դստեր հետ։ Այս ամուսնությունից նա ունեցավ երկու որդի՝ Գեորգ Մարիշկան և Տասիլո Մարիշկան։ Ընդհանուր հաշվով, Մարիշկան ամուսնացել է չորս անգամ[8]։

Եղբայր խմբագրել

Հուբերտ Մարիշկայի եղբայրը՝ Էռնստ Մարիշկան (02.01.1893 - 12.05.1963) ավստրիացի ռեժիսոր և սցենարիստ է, ով մասնագիտացել է վիեննական օպերետների և կատակերգություն ժանրում։ Նա առավել հայտնի է իր ֆիլմերից երեքի շնորհիվ, որոնցից մեկը 1955-ից մինչև 1958 թվականները նկարահանված «Սիսի» ֆիլմն է, մյուս երկուսը՝ «Սիսի երիտասարդ կայսրուհին» և «Սիսի։ Կայսրուհու դժվար տարիները»։

Ֆիլմագրություն խմբագրել

Ստորև ներկայացված են Հուբերտ Մարիշկայի ֆիլմագրության ցանկը[7][8]՝

  • 1913թ.՝ Die Feuerprobe
  • 1913թ.՝ Der Millionenonkel
  • 1915թ.՝ Mit Herz und Hand fürs Vaterland
  • 1915թ.՝ Zei Freunde
  • 1915թ.՝ Der Schusterprinz
  • 1915թ.՝ Das erste Weib
  • 1917թ.՝ Mir kommt keiner aus
  • 1918թ.՝ Wo die Lerche singt
  • 1918թ.՝ Der Tribut des Künstlers
  • 1918թ.՝ Um ein Weib
  • 1932թ.՝ Графиня Марица — Gräfin Mariza
  • 1935թ.՝ Die ganze Welt dreht sich um Liebe
  • 1936թ.՝ Конфетти — Konfetti
  • 1939թ.՝ Drunter und drüber
  • 1939թ.՝ Hochzeitsreise zu dritt
  • 1939թ.՝ Das Glück wohnt nebenan
  • 1940թ.՝ Herzensfreud — Herzensleid
  • 1940թ.՝ Der ungetreue Eckehart
  • 1941թ.՝ Приглашаем на танец — Wir bitten zum Tanz
  • 1941թ.՝ Oh diese Männer
  • 1942թ.՝ Wiener Blut
  • 1943թ.՝ Der Meisterdetektiv
  • 1943թ.՝ Drei tolle Mädels
  • 1943թ.՝ Ein Mann für meine Frau
  • 1943թ.՝ Ein Walzer mit dir
  • 1943թ.՝ Alles aus Liebe
  • 1944թ.՝ Ein Mann gehört ins Haus
  • 1947թ.՝ Wiener Melodien
  • 1948թ.՝ Господин советник канцелярии — Der Herr Kanzleirat
  • 1950թ.՝ Küssen ist keine Sünd
  • 1951թ.՝ Stadtpark
  • 1951թ.՝ Der fidele Bauer
  • 1951թ.՝ Королева чардаша — Die Csardasfürstin
  • 1952թ.՝ Knall und Fall als Hochstapler
  • 1952թ.՝ Das Land des Lächelns
  • 1952թ.՝ Du bist die Rose vom Wörthersee
  • 1953թ.՝ Die Perle von Tokay
  • 1955թ.՝ Laß die Sonne wieder scheinen
  • 1956թ.՝ Liebe, Sommer und Musik

Հիշատակ խմբագրել

2009 թվականին Մարիշկա եղբայրների պատվին անվանվել է Վիեննայի 21-րդ թաղամասի Ֆլորիդսդորֆի ճեմուղին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gradwohl-Schlacher K. Literatur in Österreich 1938-1945, Band 4: WienBöhlau Verlag, 2018. — P. 518—522. — ISBN 978-3-205-20492-3
  5. Ernst Marischka (1893–1963). imdb(ռուս.)
  6. Marischka-Karczag, Hubert - KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK.(գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ernst Josef Marischka.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Հուբերտ Մարիշկայի կենսագրությունը:(գերմ.)
  9. Austrian actor, singer and film director Hubert Marischka.(անգլ.)
  10. И. Кальман оперетта «Марица».(ռուս.)
  11. Christa Harten-Flamm: Marischka, Hubert. In: Neue Deutsche Biographie (NDB). Band 16, Duncker & Humblot, Berlin 1990, ISBN 3-428-00197-4, S. 215 f.(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուբերտ Մարիշկա» հոդվածին։